logo
image

Things to Do

ART & CULTURE

Թանգարաններ և պատկերասրահներ

Թանգարաններ և

Հայաստանի գեղարվեստական գոհարները

Ինչո՞ւ այցելել տեղական թանգարաններն ու պատկերասրահները

Հայաստանի թանգարաններն ու պատկերասրահները ներկայացնում են մեր երկրի և ժողովրդի էությունը։ Ձեր այցելության գոնե մի օրը նվիրե՛ք հայկական գեղարվեստի հմայիչ աշխարհը ճանաչելուն և բացահայտելուն։

Հայաստանում գործում է շուրջ 120 թանգարան և պատկերասրահ, որոնցից յուրաքանչյուրն իր մեջ կրում է հայկական մշակույթի հարստության մի դարաշրջան և ներկայացնում է արվեստագետների յուրօրինակ աշխարհընկալումը։

Պատկերասրահներում կարող եք վայելել գեղանկարչության կամ քանդակագործության բացառիկ գործեր՝ ըստ ձեր ճաշակի և հետաքրքրությունների։ Հատկապես խորհուրդ ենք տալիս այցելել քանդակագործ Երվանդ Քոչարի թանգարանը։

 

Ցանկանո՞ւմ եք ավելի լավ ծանոթանալ հայ ժողովրդի ժողովրդական արվեստին։ Երևանում գործում է մի ամբողջ թանգարան, որտեղ պահպանվում են դարերի ընթացքում ձևավորված ավանդույթները։ Այցելե՛ք Մեգերյան Կարպետ գորգերի գործարան և հայտնվե՛ք եզակի գորգերի ու կարպետների աշխարհում, որոնց ազգային զարդանախշերը դարերի խորքից են մեզ հասել։

Երևանից դուրս էլ՝ Դիլիջանի տարածաշրջանային պատմության թանգարանն ու պատկերասրահը ձեզ հնարավորություն կընձեռեն խորապես ընկալելու հայ ժողովրդին ու նրա մշակութային դրսևորումները։

Թանգարաններն ու պատկերասրահները՝ հայ ժողովրդի դիմագիծը

Հայաստանի թանգարաններում ներկայացված են բազմազան ցուցադրություններ՝ սկսած ավանդական հագուստներից, զարդերից, գործիքներից, խեցեղենից ու մանրանկարներից մինչև հնագիտական գտածոներ, նամականիշեր, մետաղադրամներ, անոթներ ու արձաններ։ Այս հարուստ հավաքածուները հնարավորություն են տալիս ճանաչելու մեր երկրի յուրահատուկ կերպարը։

Արվեստի և արհեստների լեզուն մեր ժողովրդին հասկանալու լավագույն միջոցն է։ Այցելե՛ք Հայաստանի ազգային պատկերասրահ՝ բացահայտելու Հովհաննես Այվազովսկու և Մարտիրոս Սարյանի տպավորիչ ստեղծագործությունները։ Զբոսնե՛ք Կասկադի համալիրում և ծանոթացե՛ք Գաֆեսճյան արվեստի կենտրոնի բացօթյա թանգարանին։