logo

Areni Wine Festival

#Մշակույթ և կենցաղ

#Փառատոն

#Երաժշտություն

#Արհեստագործ

#Սնունդ

#Խոհանոց

#Աշուն

#Գինի

շբթ, հկտ 03

ամսաթիվ՝

հոկտեմբեր 03, 2026

ժամ՝

11:00 - 20:00

վայր՝

Areni Village, Vayots Dzor

մուտքավճար՝

Անվճար

image

Արենիի Գինու Փառատոն (հոկտեմբերի 3)

 

2026 թվականին Արենիի Գինու Փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 3-ին՝ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում՝ հայկական գինեգործության բնօրրանում։

 

Արենին հայտնի է որպես խաղողագործության և գինեգործության կենտրոն, որտեղ դարեր շարունակ տեղի բնակիչները մշակել են խաղող և արտադրել գինի՝ պահպանելով սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթները։ Գրեթե յուրաքանչյուր ընտանիք իր տան բակում կամ այգում ստեղծել է գինեգործության համար իդեալական պայմաններ՝ դարձնելով Արենին Հայաստանի բազմահազարամյա գինու մշակույթի կենդանի վկայություն։

Փառատոնի նպատակն է աշխարհին ներկայացնել Հայաստանի 6,100-ամյա գինեգործական ժառանգությունը՝ ամրապնդելով Արենիի և Հայաստանի դիրքը միջազգային գինու քարտեզում։

Տարիների ընթացքում փառատոնը զգալիորեն խթանել է գինու տուրիզմի զարգացումը և նպաստել համայնքի տնտեսական աճին և սահմանամերձ համայնքի կենսամակարդակի բարձրացմանը։ Ստեղծվել են նոր գինեգործարաններ, ավելացել են գաստրո-բակերը, շարունակաբար բարելավվել է խաղողի տեսակների որակը։ Վերջին 15 տարիների ընթացքում գյուղում բացվել է 18 նոր հյուրատուն և 5 տնային ռեստորան, իսկ ընտանեկան գինեգործների թիվն աճել է շուրջ 130-ով։

Այս բացառիկ տոնակատարությունը հանդիսանում է համայնքային զարգացման, մշակութային փոխանակման և կայուն զբոսաշրջության հզոր հարթակ՝ աշխարհին պատմելով հայկական գինու պատմությունը։

 

Ամսաթիվ․ հոկտեմբերի 3

Վայր․ Վայոց Ձորի մարզ, Արենի գյուղ

Ժամ․ 11:00 – 20:00

Նմանատիպ միջոցառումներ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև