Պարի միջազգային օր Ազատության հրապարակում
չրք, ապր 29
ամսաթիվ՝
ապրիլ 29, 2026
ժամ՝
19:00 - 22:00
վայր՝
Freedom Square, Yerevan
մուտքավճար՝
Անվճար

Պարի միջազգային օրվա տոնակատարություն Երևանում
Տարիներ ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներքո գործող Պարի միջազգային խորհրդի որոշմամբ՝ ապրիլի 29-ը հռչակված է Պարի միջազգային օր։
Հայաստանում այս օրը նորովի և աննախադեպ մասշտաբներով կնշվի Ազգային երգ ու պարի ակադեմիայի նախաձեռնությամբ՝ «Կարին» ավանդական երգ ու պարի խմբի գլխավորությամբ։
Ապրիլի 29-ին՝ ժամը 19։00-ին, բոլորս կհավաքվենք Երևանի Ազատության հրապարակում, որտեղ ազգային համախմբված ոգով միասին կնշենք Պարի միջազգային օրը և աշխարհին կներկայացնենք մեր անզուգական, ոգեղեն ու իմաստավոր՝ հազարամյակների պատմություն ունեցող հայ ավանդական պարը։
Մասնակցեք և դարձեք հայկական մշակույթի այս մեծ տոնակատարության մասը։
Ապրիլի 29
Ժամը՝ 19:00
Վայր՝ Երևանի Ազատության հրապարակ