Արհեստների միջազգային 5-րդ փառատոնը Մեղրիում
շբթ, մյս 16 - կրկ, մյս 17
ամսաթիվ՝
մյս 16 - մյս 17, 2026
վայր՝
Meghri

Մայիսի 16-17-ին` Մեղրին, որպես 2026 թվականի ԱՊՀ մշակութային քաղաք, կհյուրընկալի «Արհեստների միջազգային 5-րդ փառատոնը «Ստեղծարար համայնք, կայուն ապագա» խորագրով։
Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի կազմակերպմամբ։
Երկօրյա ծրագրի ընթացքում մեկ հարթակում կմիավորվեն Հայաստանի մարզերից և ԱՊՀ երկրներից ժամանած վարպետները՝ ներկայացնելով ժողովրդական ստեղծագործության շուրջ 20 ոլորտ։
Մասնակից շուրջ 40 վարպետները կներկայացնեն իրենց աշխատանքները ցուցահանդես-վաճառքի ձևաչափով։ Կանցկացվեն վարպետաց դասեր, իսկ միջոցառումը կուղեկցվի ավանդական երգ ու պարով և երաժշտական կատարումներով։
Առանձին գոտիներում կներկայացվի նաև ավանդական խոհանոցը։ Փառատոնը միտված է խթանելու միջմշակութային երկխոսությունը, պահպանելու ոչ նյութական մշակութային ժառանգությունը և նպաստելու մշակութային զբոսաշրջության զարգացմանը։