ՆՈՐԱՅՐ ՄԵՀՐԱԲՅԱՆ 85 — Հոբելյանական համերգ
հնգ, ապր 02
ամսաթիվ՝
ապրիլ 02, 2026
ժամ՝
19:00 - 21:00
վայր՝
Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Հեռախոսահամար

ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, պարարվեստի լեգենդար գործիչ Նորայր Մեհրաբյան-ը նշում է իր 85-ամյակը։
Այս նշանակալի հոբելյանի առթիվ Մաեստրոյի հիմնադրած Վաստակավոր Կոլեկտիվ Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը կներկայացնի շքեղ և հուզիչ համերգային ծրագիր՝ նվիրված Վարպետի ստեղծագործական հարուստ ուղուն և հայկական պարարվեստին նրա ունեցած անգնահատելի ներդրմանը։
Անսամբլի հիմնադիր՝ Նորայր Մեհրաբյան /ՀՀ ժողովրդական արտիստ/
Անսամբլի գեղարվեստական ղեկավար՝ Զոհրաբ Բակալյան /ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալակիր/
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն՝ Արմեն Սարգսյան
Միացեք այս բացառիկ երեկոյին՝ նշելու հայկական պարարվեստի լեգենդի 85-ամյակը։