logo

Events

Երևանյան Գինու Օրեր 2026

Երևանյան Գինու Օրեր 2026

#Մշակույթ և կենցաղ

#Փառատոն

#Ամառ

#Զբաղմունք

#Խմիչք

#Գինի

ուրբ, հնս 05 - կրկ, հնս 07

ամսաթիվ՝

հնս 05 - հնս 07, 2026

վայր՝

Yerevan

մուտքավճար՝

Անվճար

image

Շաա՜տ գինի, ավելի քան 100 գինեգործական ընկերություն, համեղ ուտեստներ և ջերմ երևանյան երեկոներ՝ լցված կենդանի երաժշտությամբ ու հազարավոր այցելուներով։

Հունիսի 5–7-ը, արդեն 10-րդ անգամ, Երևանի սրտում կանցկացվի գինու սիրահարների ամենասպասված միջոցառումը՝ Երևանյան Գինու Օրերը, որը համախմբում է գինեգործների և զբոսաշրջիկների աշխարհի տարբեր երկրներից՝ Երևանը վերածելով միջազգային գինեգործական կենտրոնի։

2025 թվականին փառատոնը հյուրընկալել է ավելի քան 180,000 այցելու, ներկայացվել է ավելի քան 1,000 տեսակի գինի, իսկ մասնակցող ընկերությունների թիվը գերազանցել է 250-ը։ Այս տարի ևս Երևանյան Գինու Օրերը խոստանում են յուրահատուկ մթնոլորտ՝ հայկական գինու և գաստրոնոմիայի սիրահարների համար։

Երևանյան Գինու Օրերը տարեցտարի ապացուցում են, որ հայկական գինին պարզապես խմիչք չէ․ այն մշակույթ է, ժառանգություն և ապագա։

 

Փառատոնին մասնակցելով՝ դուք կունենաք հնարավորություն՝

 

• բացահայտելու հայկական գինեգործության դարավոր ավանդույթներն ու հարուստ պատմությունը

• անձամբ հանդիպելու գինեգործներին և ծանոթանալու նրանց գինեգործարանների պատմությանը

• մասնակցելու տարբեր խաղերի և ակտիվությունների՝ շահելով հետաքրքիր մրցանակներ

• մասնակցելու գլխավոր խաղարկությանը և շահելու բազմատեսակ արժեքավոր նվերներ

• վայելելու բարձրորակ կենդանի երաժշտություն՝ համադրելով հանգիստը, գինին և համեղ խորտիկները

 

Միացե՛ք մեզ հունիսի 5–7-ը՝ միասին նշելու այս մշակույթը, վայելելու հայկական գինիների բացառիկ համերն ու Երևանի տոնական տրամադրությունը։

Նմանատիպ միջոցառումներ