01
Areni
Գիտե՞ք արդյոք, որ Հայաստանը գինեգործության բնօրրանն է։ Այցելե՛ք Արենիի հնագիտական կենտրոնը՝ տեսնելու աշխարհի ամենահին գինու մառանը։ Վայոց ձորի մարզում գտնվող Արենիի քարանձավը հայտնի է գինեգործության կարևոր հայտնագործություններով։ Սակայն այն ունի մարդկային գործունեության բազմաթիվ շերտեր, ինչը վկայում է, որ քարանձավը շարունակաբար բնակեցված է եղել։ Հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել են մոտ 6100 տարվա հնություն ունեցող գինու մառան, գինի քամելու հարթակ, կարասներ, խաղողի կորիզներ, 5500 տարվա կաշվե կոշիկ, դամբարան և այլ գտածոներ։
Լավ լուրն այն է, որ կարող եք այցելել քարանձավը, անցնել պեղումների արդյունքում բացված սրահներով և հիանալ այդ եզակի ու անգնահատելի գտածոներով։
