logo
image

Places to Go

Լավագույն բնական վայրերը

Լավագույն

Լավագույն բնական վայրերը

Հայաստանը հարուստ է բնական, պատմական և մշակութային անզուգական տեսարաններով, որոնք հետաքրքասեր ու արկածախնդիր ճանապարհորդին հրավիրում են բացահայտելու և վայելելու դրանց հմայքը։ Այցելե՛ք Հայաստանի հիասքանչ ու յուրօրինակ բնական վայրերից որևէ մեկը և ձեր ճանապարհորդությանը հաղորդեք վառ գույներ։ Բացահայտե՛ք լավագույն բնական տեսարժան վայրերը՝ լիարժեք գնահատելու Հայաստանի անաղարտ գեղեցկությունը։

Լավագույն բնական վայրերը

1.

Քարերի սիմֆոնիա

2.

Սևանա լիճ

3.

Պարզ լիճ

4.

Գոշի լիճ

5.

Շաքիի ջրվեժ

6.

Ջերմուկի ջրվեժ

7.

Որոտան գետ

8.

Սատանի կամուրջ

9.

Դեբեդի կիրճ

10.

Աժդահակի լեռ

11.

Արագած լեռ

12.

Արփի լիճ

01

Քարերի սիմֆոնիա

Չմոռանա՛ք այցելել Ազատի կիրճի հրաշալիքներից մեկը՝ Քարերի սիմֆոնիան։ Այն հրաշալի վայր է անմոռանալի լուսանկարներ ստանալու համար։ Տեղացիներն այն անվանել են «Քարերի սիմֆոնիա», քանի որ բնության կողմից կերտված գետի վրա կախված այդ վեցանկյուն քարե սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք՝ Բազալտե երգեհոն։ Ասես՝ բնությունն ինքն է հանդես գալիս որպես ճարտարապետ և քանդակագործ՝ կերտելով եզակի հրաշք։ Ձեր ճանապարհորդության ընթացքում Գառնիի տաճար և Գեղարդի վանք այցելելիս, անպայման ներառեք նաև Քարերի սիմֆոնիան։

Այստեղ արված լուսանկարները կդառնան ձեր ուղևորության ամենահիշարժան պահերից մեկը և անպայման կհիացնեն ձեր ընկերներին։ Իսկ այս վայրի վեհաշուք տեսարանը երբեք ձեզ չի հիասթափեցնի։

02

Lake Sevan

Բարձրացե՛ք աստիճաններով դեպի Սևանի թերակղզի և ստացե՛ք յուրօրինակ լուսանկարներ՝ կապուտաչյա Սևանի գեղեցիկ ֆոնին։ Գեղարքունիքի մարզում գտնվող Սևանա լիճը յուրահատուկ բնական գոհար է, որն իր բարձրադիր դիրքով աշխարհում երկրորդ ամենամեծ քաղցրահամ լիճն է։ Լիճը շրջապատող լեռները ձևավորում են մեղմ ամառներ և զով ձմեռներ։ Այցելե՛ք նաև Սևանավանքի ու Հայրավանքի վանական համալիրները, ինչպես նաև հնագույն խաչքարերով հայտնի Նորատուսի գերեզմանատունը։

Երևանից Սևան հասնելը տևում է ընդամենը մեկ ժամ։ Պահը բաց մի՛ թողեք՝ վայելելու այս վեհաշուք տեսարանները։

03

Պարզ լիճ

Բնության գրկում խաղաղ ու մեկուսացած անկյուններ ե՞ք փնտրում։ Անպայման այցելե՛ք Տավուշի մարզում գտնվող Պարզ լիճ։ Այն գտնվում է Դիլիջանի ազգային պարկի տարածքում և Երևանից ընդամենը երկու ժամվա ճանապարհ է։ Լիճ տանող ճանապարհը ինքնին հմայիչ է․ պետք է պարզապես շնչել մաքուր օդը և վայելել խիտ անտառների տեսարանները։ Լճի ափին ձեր հոգին կլցվի խաղաղությամբ, դուք կզգաք բնության անդորրը և կհավերժացնեք այդ պահերը հմայիչ լուսանկարներում։

Եթե ցանկանում եք վայելել աշնան խայտաբղետ գույները, ապա Պարզ լիճ այցելե՛ք հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։

04

Գոշի լիճ

Եթե ուզում եք միաձուլվել բնության հետ, այցելե՛ք Գոշի լիճ։ Այստեղ կլինեք միայն դուք, լիճը, վեհաշուք անտառն ու երկինքը։ Սա իսկական հրաշք է։ Լիճ հասնելու համար անհրաժեշտ է անցնել մոտ երեք կիլոմետր երկարությամբ, բավականին դժվարանցանելի արահետով ոտքի ճանապարհ։ Գոշի լիճ հասնում են միայն բնության սիրահարները․ նրանք, ովքեր պատրաստ են հաղթահարել բարձրադիր արահետը և վայելել լճի անդորրը։

Գոշի լիճը լեռնային փոքրիկ լիճ է, որն առաջացել է ձնհալի ջրերից ու աղբյուրներից։ Այն շրջապատված է Դիլիջանի ազգային պարկի խիտ անտառներով և համարվում է Հայաստանի բնական հրաշալիքներից մեկը։

05

Շաքիի ջրվեժ

Capture some rainbows in the water over Shaki Waterfall, Syunik's pearl of nature. Located in Syunik province, you will need around 3,5 hours to drive to the waterfall. However, as soon as you walk down the narrow path from the parking lot to the waterfall, you will realize that the drive was well worth it.

Visit the waterfall in the spring to take advantage of its full potential due to snow melting and rainwater capacity.

06

Ջերմուկի ջրվեժ

Թեև Ջերմուկը հայտնի է իր հանքային ջրերով, այնուամենայնիվ այն ձեզ կզարմացնի ևս մեկ հրաշքով՝ Ջերմուկի ջրվեժով։ Ջրվեժը հայտնի է նաև որպես «Ջրահարսի վարսեր» և սկիզբ է առնում Արփա գետից։

Ջերմուկի առողջարանային քաղաքից ջրվեժ հնարավոր է հասնել և՛ մեքենայով, և՛ ոտքով։ Եթե գտնվում եք Ջերմուկում, անպայման ժամանակ հատկացրե՛ք այցելելու բնության այս չքնաղ հրաշալիքը։

07

Որոտան գետ

Սյունիքի մարզի գլխավոր ջրային պաշարը՝ Որոտան գետը, Հայաստանի եզակի բնական գոհարներից է, որի երկարությունը մոտ 180 կմ է։ Այն հոսում է Սյունիքի միջով՝ իր ուղու երկայնքում ստեղծելով հիասքանչ բնապատկերներ։ Որոտանի ափերին կան մի շարք տեսարժան վայրեր, որոնցից են, օրինակ՝ Տաթևի Մեծ Անապատը։

Իր հոսքի ընթացքում Որոտանը ձևավորել է ևս մեկ բացառիկ տեսարժան վայր՝ Սատանի կամուրջը։

08

Սատանի կամուրջ

Երբ այցելեք Սյունիքի մարզ, անպայման կանգ առե՛ք Սատանի կամրջի մոտ, հատկապես եթե արկածների սիրահար եք։ Հնարավոր է՝ անվանումը ձեզ վախեցնի, և մտածեք՝ կամրջի տակ չար ոգիներ են թաքնված։ Այդպե՞ս չէ։ Իրականում այդ պատմությունը մասամբ ճշմարիտ է․ կամրջի երկու կողմից ներքև նայելով կտեսնեք՝ մի կողմից սակավ ջուր է մտնում, սակայն մյուս կողմից՝ առատ հոսք է դուրս գալիս։ Տեղացիները դա վերագրում էին սատանային, մինչդեռ իրական պատճառը կամրջի տակ բխող բնական աղբյուրներն են։

Կամրջի ներքևում բարձրացող վիթխարի քարե սյուներն ու պատնեշները Սատանի կամուրջը դարձնում են եզակի և տպավորիչ տեսարժան վայր, որը անպայման արժե տեսնել։

09

Դեբեդի կիրճ

Մոգական տեսարաններ ե՞ք փնտրում։ Անպայման կանգ առե՛ք ժայռի եզրին և վայելե՛ք Դեբեդի կիրճի հիասքանչ համայնապատկերը։ Լոռու մարզում գտնվող Դեբեդի կիրճը բնությունը լիարժեք վայելելու և տարբեր անկյուններից գեղեցիկ լուսանկարներ ստանալու լավագույն վայրերից մեկն է։ Կիրճի շքեղ տեսարանները կարող եք դիտել Ալավերդի քաղաքի Սանահինի թաղամասից, ինչպես նաև Օձուն և Ակոռի գյուղերից։

Դեբեդի կիրճը հատկապես հրաշագեղ է մայրամուտին կամ վաղ առավոտյան, երբ լույսի ու ստվերի խաղերը նրան անզուգական հմայք են հաղորդում։

10

Աժդահակի լեռ

Լեռնագնացությո՞ւն եք սիրում, այն էլ բարձրագագաթ արահետներում։ Աժդահակի լեռը հե՛նց այն է, ինչը ձեզ պետք է։ Գեղարքունիքի մարզում գտնվող Աժդահակը հազարամյակներ առաջ գործող հրաբուխ է եղել։ Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը՝ Աժդահակը, իր գունային երանգներով վկայում է իր հրաբխային ծագման մասին։ Դեպի Աժդահակի լեռ արշավը իսկական վայելք է․ նրա խառնարանում ձնհալի շնորհիվ ձևավորվել է նաև փոքրիկ լեռնային լճակ։

Աժդահակը Հայաստանի ամենագեղատեսիլ բնական վայրերից մեկն է, ուստի այն անպայման ներառե՛ք ձեր ուղևորության ցանկում։

11

Արագած լեռ

Արագածը՝ Հայաստանի ամենաբարձր գագաթը, մեր երկրի ամենահիասքանչ բնական հուշարձաններից մեկն է։ Քարի լիճ կարող եք հասնել ընդամենը մեկ ժամվա ընթացքում, և հենց այստեղից էլ կսկսվի ձեր ճանապարհորդությունը դեպի լեռան գագաթներ։ Բարձրանալիս ձեր աչքերի առաջև կբացվեն հրաշագեղ տեսարաններ, որոնցից են՝ Արայի լեռը, Արտենին, Հայկական բարձրավանդակի անծայրածիր հորիզոնը և, իհարկե՝ վեհաշուք Արարատը։ Արագածի լանջերին պահպանվել են նաև պատմամշակութային հետաքրքիր կոթողներ, որոնք արժե այցելել։

Եթե որոշեք հաղթահարել Արագածի գագաթները, հատկապես ամենաբարձր գագաթը՝ 4090 մետր բարձրությամբ, ցանկալի կլինի ճանապարհը սկսեք վաղ առավոտյան և ամբողջությամբ կենտրոնանաք արշավի վրա։

12

Արփի լիճ

Հայաստանի ամենագեղատեսիլ բնական վայրերից մեկը՝ Արփի լիճը, եզրափակում է մեր լավագույն տեսարժան վայրերի ցանկը։ Շիրակի մարզում գտնվող այս լիճը Երևանից մոտ երեք ժամվա ճանապարհի վրա է։ Եթե Արփի լիճ այցելեք թռչունների չուի ժամանակ (գարնան սկզբին կամ աշնանը), հնարավոր է հանդիպեք ֆլամինգոների, ձկնկուլների, տարեղների և արագիլների։ Արփի լճի ազգային պարկը, որը տարածվում է լճի շրջակայքի կանաչ տարածքներով, ստեղծվել է տեղի բուսականությունն ու կենդանական աշխարհը պահպանելու նպատակով։

Եթե ցանկանում եք փախչել քաղաքի աղմուկից ու վայելել բնության անդորրը, ապա Արփի լիճ այցելելը իսկական վայելք կլինի ձեզ համար։