Travel_Armenia_Web_Practical_Info_04-min

Զվարթնոց օդանավակայանից քաղաք և հակառակը տանող տրանսպորտային ծառայությունները

Օդանավակայանում ինքնաթիռից իջնելուց, անձնագրերի ստուգման և հաշվառման կետն անցնելուց և ուղեբեռը վերցնելուց հետո ձեզ մնում է ընդամենը մոտ 20 րոպեանոց մեքենայով ուղևորություն և կհայտնվեք Հայաստանի հինավուրց մայրաքաղաք Երևանի սրտում։

 

Տաքսիները, օդանավակայանի ավտոբուսները, ուղևորության հավելվածները և վարձակալվող մեքենաները հասանելի են ամբողջ օրվա ընթացքում (24/7): Տաքսիով մեկ ուղևորության գինը մոտ 3,000 դրամ է (մոտավորապես 8 ԱՄՆ դոլար): Այս մատչելի և հարմար տարբերակների միջոցով կարող եք արագ հասնել ձեր կացարան։

 

«Airport Express» №201 միկրոավտոբուսը ամեն օր երթևեկում է Երևանի կենտրոնից Զվարթնոց օդանավակայան և հակառակ ուղղությամբ։ Երևանի Airport Express ավտոբուսները մեկնում են յուրաքանչյուր կես ժամը մեկ՝ առավոտյան 7-ից մինչև երեկոյան 10-ը։

Գնացք

 Հայաստանում կան մի քանի հարմարավետ ու հաճելի երկաթուղային երթուղիներ նրանց համար, ովքեր ցանկանում են ճանապարհին վայելել տեսարանները։ Գնացքով ճանապարհորդելիս կարող եք զգալ հայկական մշակույթի յուրահատուկ շունչը։ Այն նաև ավելի մատչելի տարբերակ է, քան տաքսիները կամ վարձակալվող մեքենաները։

 

Armenia’s sole international route is the 10-hour night train to Tbilisi, departing from Yerevan Central Railway Station.  

 

For a more detailed schedule, click here.

Մետրո

Երևանի մետրոն հարմարավետ, դասական և հեշտ օգտագործվող հանրային փոխադրամիջոց է։ Մեկ ուղևորության արժեքը 150 դրամ է (մոտ 0.40 ԱՄՆ դոլար): Այն ձեզ կհասցնի քաղաքի կենտրոն և Երևանի մի շարք խոշոր շրջաններ։

 

Յուրաքանչյուր կայարան զարդարված է ազգային մոտիվներով և հնաոճ մթնոլորտով, ինչը մետրոյով ուղևորությունը դարձնում է առանձնահատուկ փորձառություն։

 

  • Խորհուրդ․ մի՛ մոռացեք ներբեռնել Yandex Metro հավելվածը՝ ինտերակտիվ քարտեզին և երթուղիների ժամանակացույցին ծանոթանալու համար։

Տաքսի

Ի տարբերություն շատ եվրոպական և հյուսիսամերիկյան երկրների, Հայաստանում տաքսիները բավականին մատչելի և շատ տարածված փոխադրամիջոց են։ Տաքսիները սահմանափակված չեն միայն քաղաքով․ դրանք կարող են ձեզ տեղափոխել երկրի ցանկացած կետ։ Անկախ նրանից՝ ցանկանում եք շարժվել Երևանի Հանրապետության Հրապարակից դեպի Կասկադի գեղեցիկ համալիր, թե Գյումրիից Դիլիջան, տաքսին միշտ կապահովի ձեր փոխադրումը։ Մատչելիության և տարածվածության շնորհիվ տաքսիները հիանալի և հարմար տարբերակ են յուրաքանչյուր ճանապարհորդի համար։

 

  • Խորհուրդ․ ներբեռնե՛ք GG և/կամ Yandex Taxi ծառայությունների հավելվածները Հայաստան ժամանելուց առաջ կամ ժամանման պահին։ Ձեր ուղևորության ընթացքում դրանք շատ օգտակար կլինեն։

Ավտոմեքենայի վարձակալություն

Հայաստանում ավտոմեքենայի վարձակալության ծառայությունները բազմաթիվ են, և ամենաէժան տարբերակները սկսվում են օրական մոտ 25 ԱՄՆ դոլարից։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ միայն Վիեննայի ճանապարհային երթևեկության կոնվենցիային միացած երկրների քաղաքացիներն են կարող վարել Հայաստանում (ցանկը դիտելու համար սեղմեք այստեղ՝ 

 

Բոլոր այլ երկրների քաղաքացիները պարտադիր պետք է ունենան վավեր միջազգային վարորդական իրավունք՝ Հայաստանում մեքենա վարելու համար։ Զվարթնոց օդանավակայանում գործում են մի շարք ավտոմեքենայի վարձակալության ծառայություններ, որոնց մեծ մասը հասանելի են 24/7 ռեժիմով։

 

Ավտոմեքենա վարձակալելը ձեզ թույլ կտա ազատորեն և ինքնուրույն ընտրել ձեր ուղին․ Դիլիջանի լեռնային անտառներից մինչև գեղատեսիլ Սևանա լճի ափեզրը, կամ պարզապես Երևանի փողոցներով։ Իսկ ո՞րն է լինելու ձեր նախընտրած առաջին ուղությունը։

Հեծանիվ և էլեկտրական սկուտեր

Ցանկանու՞մ եք արագ շրջել քաղաքում։ Երևանում արդեն հասանելի են հեծանիվների վարձակալությունը և էլեկտրական սկուտերների ծառայությունները։ Արագության և հարմարության շնորհիվ հեծանիվներն ու էլեկտրական սկուտերները դարձել են քաղաքում տեղափոխվելու սիրված տարբերակներ։

 

Yerevan RIDE, JET և BusyFly ծառայություններն առաջարկում են էլեկտրական սկուտերներ, իսկ հեծանիվների վարձակալության ընկերությունները Հայաստանի գեղատեսիլ վայրերը բացահայտելու հիանալի հնարավորություն են ընձեռում։ Հեծանվային տուրերը անցկացվում են ողջ երկրի տարածքով։ Շրջե՛ք խաղաղ գյուղական բնապատկերներով՝ հորիզոնին վայելելով ձյունածածկ Արարատի հմայքը։ Սա իսկական թաքնված գանձ է։