logo
image

Things to Do

LEISURE & MORE

Առողջություն և առողջարանային հանգիստ

Առողջություն և

Հայաստանի բուժիչ ուժերը

Առողջարաններ և սպա-կենտրոններ

Հայաստանում առողջ հանգստի և առողջության վերականգնման համար բազմաթիվ բնական հնարավորություններ կան։ Սպա-հյուրանոցներ ու առողջարաններ կարող եք գտնել գեղատեսիլ Կոտայքի, Տավուշի և Վայոց ձորի մարզերում։

Հանքային ջրերով բուժումներից մինչև հիդրոթերապևտիկ լողավազաններ, տաք քարերով մերսումներ, խաղողի կորիզով պիլինգ-մերսումներ, ինչպես նաև տաք ջրի սաունաներ։ Վայելե՛ք այս ամենը և շատ ավելին։ Ազատվե՛ք բոլոր տեսակի հոգսերից։

 

Հայաստանում 700-ից ավելի տաք ջրերի աղբյուրներ կան, որոնք դուրս են ժայթքում ստորգետնյա խորը շերտերից և բուժիչ հատկություն ունեն։ Աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիվ մարդիկ ժամանում են այստեղ՝ բուժիչ տաք ջրերում հանգստանալու։ Այս յուրահատուկ բուժման և հանգստի վայրերը կարող եք այցելել Ջերմուկում, Հանքավանում, Արզնիում և Դիլիջանում։ 

 

Ջերմուկը հայտնի է հանքային ջրերով, և առաջարկում է բազմաթիվ հիանալի սպա-հյուրանոցներ՝ հանգստի և բուժումների համար։ Տաք աղբյուրներն ու հանքային ջրի թերապիաները հայտնի են նաև Հանքավանում և Արզականում։ Շատ սպա-առողջարաններ առանձնանում են բարձրակարգ սպասարկմամբ, բազմազան ծառայություններով և ընտանիքի համար հարմար փաթեթներով։ Այստեղ կարող եք ընտրել տարբեր թերապևտիկ ծառայություններ՝ լիարժեք հանգստի և  վերականգնման համար։ 

Սպելեոթերապիա

Սպելեոթերապիան կամ անձավաբուժությունը առողջարար ու հետաքրքիր զբաղմունքներից մեկն է Հայաստանում։

Այս բնական մեթոդի շնորհիվ կարող եք ստանալ թթվածնի առողջարար չափաբաժին և օգտվել սոճու ծառերի փոշոտման շրջանից (մայիսից հունիս, օրինակ՝ Ստեփանավանի և Իջևանի մոտ գտնվող Դենդրոպարկում), միաժամանակ մասնակցելով շնչառական թերապիայի մասնագիտական սեմինարներին։

 

Երևանում կարող եք այցելել Ավան Առինջի աղահանք՝ շնչառական հիվանդությունների բուժման նպատակով։ Եթե նախատեսում եք երկար մնալ Հայաստանում, կարող եք կրկնակի այցելել կլինիկա՝ բարելավելու ձեր շնչառական առողջությունը։ Հայաստանը թող դառնա ձեր առողջ կյանքի նոր մեկնարկը։

Հիդրոթերապիա կամ ջրաբուժություն

Հայաստանը հարուստ է ջրային պաշարներով, ներառյալ հանքային ջրերն ու տաք աղբյուրները։

Ջերմուկի, Հանքավանի և Արզնիի առողջարանները առանձնանում են ջրային բուժումների և հիդրոթերապևտիկ պրոցեդուրաների լայն ընտրությամբ։

 

Ջերմուկում գտնվելիս կարող եք այցելել «Ջերմուկ Սպա Ռեզորթ» կամ «Armenia Resort» և օգտվել ջրաբուժական ընթացակարգերից։ Տեղական բժշկի ցուցումով կարող եք խմել բնական տաք հանքային ջուր՝ տարբեր ջերմաստիճաններով հոսող ծորակներից։ Իսկ Ջերմուկի հմայքը լիարժեք զգալու համար խորհուրդ է տրվում կազմակերպել ջիպով ուղևորություն դեպի լեռների լանջերին գտնվող բնական տաք աղբյուրներ։

Խաղողի և գինու թերապիա

Առողջ խնամքի ու վերականգնման հետաքրքիր տարբերակներ ե՞ք որոնում։

Հայաստանի այն վայրերում, որտեղ ծնունդ են առնում տասնյակ տեսակի ընտիր գինիներ և աճում է անզուգական տեղական Արենի խաղողը, պարզապես չի կարելի այցելուներին զրկել խաղողի և գինու բուժական պրոցեդուրաներից։

 

Անմոռանալի տպավորությունների համար այցելեք Երևանի Wine & Grapes Spa, որտեղ խաղողի կորիզի յուղով մերսումներն ու գինու լոգանքները վերականգնողական  ծառայությունների միայն մի մասն են կազմում։ Վայելե՛ք այս խնամքը և ձեր մարմնին ու հոգուն լիարժեք հանգիստ պարգևեք։

Բժշկական տուրիզմ

Հայաստանը հրավիրում է ձեզ օգտվելու բուժման և առողջության խնամքի բազմազան հնարավորություններից։

Հայաստան այցելելիս կարող եք համատեղել ձեր հանգիստը վերականգնողական և բժշկական պրոցեդուրաների, վիրահատությունների, էսթետիկ ու կոսմետիկ միջամտությունների, ինչպես նաև ատամնաբուժական ծառայությունների հետ։

 

Հայաստանում առողջության և բարեկեցության մասին հոգ տանելը խելամիտ ընտրություն է, քանի որ այստեղ մատուցվող ծառայությունների որակը բարձր է, իսկ գները՝ մատչելի։ Մասնավոր կլինիկաները, հիվանդանոցներն ու պետական բուժհաստատությունները մատչելի գներով իրականացնում են ոչ միայն առողջական խնդիրների բուժում, այլև կոսմետիկ ծառայություններ, ատամնաբուժություն և պլաստիկ կամ վերականգնողական վիրաբուժություն։