logo
image

Things to Do

NATURE & ADVENTURE

Լեռնագնացություն և թրեքինգ

Լեռնագնացություն և

A Hiker’s Paradise!

Հայաստանում դուք կգտնեք փարթամ անտառներ, բարձրլեռնային լճեր, ջրվեժներ ու վտակներ, հիասքանչ կիրճեր ու ժայռեր, ինչպես նաև շլացուցիչ բնապատկերների մեծ բազմազանություն։ Պատահական չէ, որ CNN-ը Հայաստանը և Մետաքսի ճանապարհը ներառել է աշխարհի լավագույն քայլարշավային ուղղությունների ցանկում։

Իդեալական քայլարշավն այնքա՜ն մոտ է․․․

Քայլարշավի սիրահարներն այստեղ կգտնեն այն, ինչ փնտրում են․ բազմազան լանդշաֆտներն ամեն քայլափոխին նոր բացահայտումներ են խոստանում։

Հայաստանում քայլարշավային այնքան հիասքանչ ուղղություններ կան, որ առաջին հայացքից չես էլ իմանա՝ որտեղից սկսել, որ երթուղով գնալ, որտեղ մնալ և ինչ սպասել ճանապարհին։

 

HIKEArmenia-ն ամեն ինչ մտածել է ձեր փոխարեն։ Շահույթ չհետապնդող այս կազմակերպությունը խթանում է քայլարշավային ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանի ողջ տարածքում՝ արշավականներին հաղորդակից դարձնելով այն բնական ու մշակութային փորձառություններին, որոնք Հայաստանը վերածում են եզակի ուղղության։ Ներբեռնե՛ք HIKEArmenia-ի անվճար բջջային հավելվածը կամ օգտվե՛ք կայքից՝ բացահայտելու քայլարշավային երթուղիներ, խորհուրդ տրվող գիշերակացներ և փորձառու ուղեկցողներ։ Իսկ ամենալավն այն է, որ Երևանի կենտրոնում գործում է HIKEArmenia-ի տեղեկատվական կենտրոնը, որտեղ փորձառու թիմի աջակցությամբ կարող եք ստանալ անհատականացված խորհուրդներ և կազմել ձեր արշավային ծրագիրը։

Drag

Քնե՛ք աստղերի տակ․․․

Հայաստանում արշավի սեզոնն սկսվում է ապրիլին և տևում մինչև նոյեմբեր։ Յուրաքանչյուր եղանակ և յուրաքանչյուր տարածաշրջան արշավականներին հնարավորություն է տալիս նոր բան զգալու և բացահայտելու։

Երբ էլ ժամանեք Հայաստան, միշտ կգտնեք հարմար տեղանք թե՛ քայլարշավի, թե՛ վրանում գիշերելու համար՝ արևաշատ հարավային Վայոց ձորից մինչև անտառաշատ հյուսիսային Տավուշ։ Հայաստանի տարածքի մեծ մասում խմելու ջուրն անվտանգ է, իսկ վրան խփելու հարցում սահմանափակումները՝ շատ քիչ, ուստի ազատ եք վրան լարելու գրեթե ցանկացած վայրում։ Եթե վրանով գիշերում եք մասնավոր տարածքում, մի՛ զարմացեք, եթե տանտերը ձեզ դիմավորի տնական օղիով (մրգային թունդ խմիչք), թարմ խորովածի շամփուրներով և խարույկի շուրջ ծավալվող մտերմիկ զրույցներով ու հնուց եկած պատմություններով։

Հարավկովկասյան արահետ

Հարավկովկասյան արահետի հայկական ազգային հատվածը արշավականներին տանում է Հայաստանի ամենահիասքանչ բնապատկերներով՝ ընդգրկելով 827 կմ ընդհանուր երկարությամբ երթուղի։

Ամբողջ երթուղին սկսվում է Արփի լճից, անցնում Դեբեդի կիրճով և հասնում Դիլիջանի ազգային պարկ (80 կմ), այնուհետև շարունակվում է դեպի Գեղամա լեռներ (114 կմ), Վայոց ձոր (181 կմ) և ավարտվում Սյունիքում (150 կմ)։ Արահետով ամբողջ քայլարշավը կարող է տևել 25 օրից մինչև մեկ ամսից էլ ավելի։

 

Այս արահետն ամբողջությամբ արտացոլում է Հայաստանի բնության ու մշակույթի հմայքը և համարվում է համաշխարհային մակարդակի արշավային ուղղություն։ Այն արշավականները, ովքեր պատրաստ են ինքնաբավ ճանապարհորդության, բարդ ռելիեֆների հաղթահարման և չնշագծված երթուղիներով տեղաշարժի, կվայելեն բացառիկ փորձառություն՝ շրջելով աշխարհի մշակութային, լեզվական և աշխարհագրական ամենաբազմազան ճանապարհներից մեկում։