About Armenia
Պատմություն
ՊատմությունՊատմությունՊատմությունՊատմություն
ՊատմությունՊատմությունՊատմությունՊատմություն
ՊատմությունՊատմությունՊատմությունՊատմություն
ՊատմությունՊատմությունՊատմությունՊատմություն
Հայաստանի պատմությունը հագեցած է ճակատագրական իրադարձություններով և ազգային նվաճումներով։ Եթե ցանկանում եք ծանոթանալ այս երկրի ուշագրավ անցյալին, ապա անպայման արժե այցելել Երևանի Պատմության թանգարան։ Իսկ մինչ այդ՝ առաջարկում ենք ծանոթանալ հայկական պատմության առանցքային դրվագներին՝ պատկերացում կազմելու համար այս փոքր, բայց հզոր ազգի մասին։
Սկիզբը
«Ո՞վ ենք մենք» և «Որտեղի՞ց ենք եկել» հարցերը, թերևս, մարդկությանը հուզող կարևորագույն հարցերից են եղել։ Դարեր շարունակ հայերն էլ են խորհել ազգի ծագումնաբանության մասին և փորձել են գտնել դրանց պատասխանները։
Դասական ժամանակաշրջանԴասական ժամանակաշրջանԴասական ժամանակաշրջանԴասական ժամանակաշրջան

Հայոց պատմության ամենահավաստի և հիմնավոր ժամանակաշրջաններից մեկը դասական, կամ հայկական հեթանոսական դարաշրջանն է։ Մ․թ․ա․ 3-րդ դարից մինչև մ․թ․ 3-րդ դարն ընկած ժամանակահատվածը հայկական մշակույթն ու ճարտարապետությունը ծաղկում էին զուգահեռ՝ կրոնական կյանքի զարգացմանը։
Դասական ժամանակաշրջանում հարստացել է նաև հայոց դիցարանը։ Այդ դարաշրջանում կառուցված տաճարներում հեթանոսական աստվածներին վերաբերվել ու պաշտել են խորը հավատքով ու ակնածանքով։
Այդ նմուշներից են, օրինակ՝ հին Արտաշատ քաղաքի տաճարը՝ նվիրված պտղաբերության և իմաստության դիցուհի Անահիտին, կամ Գառնիի տաճարը՝ արևի աստված՝ Միհրին։ Հայկական հեթանոսական դարաշրջանի ներդրումն ու թողած ազդեցությունը մեր մշակույթի ու պատմության մեջ այնքան խորն ու անգնահատելի է, որ պարզապես անհնար է հերքել նրա դերը մեր ինքնության ձևավորման մեջ։
Քրիստոնեական ժամանակաշրջանՔրիստոնեական ժամանակաշրջանՔրիստոնեական ժամանակաշրջանՔրիստոնեական ժամանակաշրջան

Հայոց պատմության ամենանշանակալի ժամանակահատվածներից են մեր թվարկության 4-րդ և 5-րդ դարերը։ Այս դարերում տեղի ունեցած երեք կարևոր իրադարձություններ զգալիորեն ձևավորեցին հայկական ազգային ինքնությունը։ Հիշե՛ք սա, երբ Երևանում այցելեք Կասկադ համալիրը և տեսնեք Գրիգոր Խանջյանի հեղինակած որմնանկարը, որտեղ հրաշալի կերպով պատկերված են այդ երեք դրվագները։
Միջին դարերՄիջին դարերՄիջին դարերՄիջին դարեր
Միջին դարերՄիջին դարերՄիջին դարերՄիջին դարեր
Միջին դարերՄիջին դարերՄիջին դարերՄիջին դարեր
Միջին դարերՄիջին դարերՄիջին դարերՄիջին դարեր
Հայոց այբուբենի ստեղծմանը հաջորդող դարերում մեծ զարգացում ապրեց հայ գրավոր մշակույթը, թարգմանչական արվեստն ու ամբողջական կրթական համակարգը, որը շարունակեց իր վերընթաց զարգացումը մինչև 14-15-րդ դարերը։
20-րդ դար20-րդ դար20-րդ դար20-րդ դար
20-րդ դար20-րդ դար20-րդ դար20-րդ դար
20-րդ դար20-րդ դար20-րդ դար20-րդ դար
20-րդ դար20-րդ դար20-րդ դար20-րդ դար
Հայերի համար 20-րդ դարը նոր փուլ է սոցիալ-տնտեսական, մշակութային և ճարտարապետական առաջընթացի համար։ Հայաստանի քաղաքներով ու ավաններով շրջելիս՝ կարող եք տեսնել, թե ինչպես է ձևավորվել մեր երկրի ազգային դիմագիծը։
Անկախ ՀայաստանԱնկախ ՀայաստանԱնկախ ՀայաստանԱնկախ Հայաստան
Անկախ ՀայաստանԱնկախ ՀայաստանԱնկախ ՀայաստանԱնկախ Հայաստան
Անկախ ՀայաստանԱնկախ ՀայաստանԱնկախ ՀայաստանԱնկախ Հայաստան
Անկախ ՀայաստանԱնկախ ՀայաստանԱնկախ ՀայաստանԱնկախ Հայաստան
1991 թվականին հիմնադրված Հայաստանի Հանրապետությունն անցել է երկար ու բարդ ճանապարհ։
Կիսեք ձեր կարծիքը
Առաջիկա միջոցառումներ և փառատոններ