
About Armenia
Երաժշտություն
Բացահայտեք հայկական մեղեդիների կախարդանքը
Հայկական երաժշտությունն արևելյան ու արևմտյան ազդեցությունների հրաշալի սինթեզ է։ Այն միավորում է արևելքի էկզոտիկ խորհրդավորությունն ու Միջերկրական կենսուրախ տրամադրությունը։ Հայկական երաժշտությունը յուրաքանչյուր ճաշակի համար իր հմայքն ունի։
Ժողովրդական երաժշտություն
Հայկական ժողովրդական երաժշտությունը հագեցած է յուրահատուկ հատկանիշներով, որոնք դժվար է շփոթել կամ չնկատել։
Հայաստանի հնչյունները
Բացահայտեք տեղական արվեստագետներին
Արամ Խաչատրյան
Սուսերով պար
Հայկական ավանդական երաժշտական գործիքները
Հայկական պատմության մեջ հիշատակվում են բազմաթիվ տեղական գործիքներ, ինչպիսիք են օրինակ՝ լարային երաժշտական գործիքներից պանդիրն ու բամբիռը։
Դասական երաժշտություն
Հավանաբար լսած կլինեք Արամ Խաչատրյանի հայտնի «Սուսերով պար»-ի մասին, որը հնչել է անգամ ամերիկյան «Սիմփսոնները» մուլտսերիալի մեջ։ Դասական երաժշտությունն այնքան կարևոր տեղ ունի հայկական մշակույթում, որ Երևանի կենտրոնում կանգնած շքեղ Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը դարձել է քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը։ Այստեղ և այլ վայրերում պարբերաբար կազմակերպվում են համերգներ ու ներկայացումներ։
Հայաստանում անցկացվում են մի շարք միջազգային դասական երաժշտության փառատոներ, ինչպես օրինակ՝ «Հայաստան» միջազգային երաժշտական փառատոնը, Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը, «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնը և այլն։ Հայաստանը հաճախ հյուրընկալում է աշխարհահռչակ երաժիշտների, որոնք իրենց սիմֆոնիկ նվագախմբերով հանդես են գալիս դասական ելույթներով։ Սա հիանալի հնարավորություն է զբոսաշրջիկների համար Հայաստան կատարած այցի ընթացքում վայելելու անվանի ջութակահարների, թավջութակահարների, ինչպես նաև վոկալիստների կենդանի կատարումները։
Ջազային երաժշտություն
1950-ականներից ի վեր ջազը դարձել է հայկական ժամանակակից երաժշտության առաջատար ժանրերից մեկը։
Հոգևոր երաժշտություն
Հայ միջնադարյան շարականները ձևավորվել են ժողովրդական երաժշտության, ինչպես նաև տարածաշրջանի եկեղեցական երաժշտական ավանդույթների հիման վրա, որոնցից են բյուզանդականը, սիրիականը և այլք։
Հայկական ժամանակակից երաժշտություն
Հայկական ժամանակակից երաժշտությունը ինքնատիպ ու կենսունակ է։ Թեև նրա մի մասը ոգեշնչվում է ժողովրդական ու դասական ավանդույթներից, մյուս մասը լիովին հեռացել է նրանից։ Այսօր Հայաստանում գործում են բազմաթիվ հայտնի ռոք խմբեր, ինչպիսիք են «Բամբիռ»-ը, «Դոգմա»-ն, «Նեմռա»-ն, «Սավարշավանա»-ն, «Կաթիլ»-ը, Միքայել Ոսկանյանը և շատ ուրիշներ, որոնք պարբերաբար կազմակերպում են համերգներ՝ մատչելի տոմսերով։
Էլեկտրոնային և ակումբային երաժշտության սիրահարներն էլ իրենց ճաշակին համապատասխան շատ բան կարող են գտնել Հայաստանում անցկացվող տարատեսակ միջոցառումների ընթացքում։
Կիսեք ձեր կարծիքը
Առաջիկա միջոցառումներ և փառատոններ