logo
image

Places to Go

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությունը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի

Հայաստանի մշակութային ժառանգությունը՝ մարդկությանը տրված անգին հարստություն

Հայաստանը բազմազան գանձերով օժտված թաքնված մի մարգարիտ է, որն ունի հինավուրց պատմություն և համարվում է աշխարհի ամենահին ժողովուրդներից մեկը։ Դարերի խորքից մեզ հասած ավանդույթներն ու մշակույթը պահպանվել են և շարունակում են ապրել մինչ մեր օրերը։ 1996 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված են Հայաստանի երեք մշակութային կոթողներ։ Թեև Հայաստանը աշխարհագրական չափերով փոքր է, այնուամենայնիվ մշակութային հարուստ օջախ է, որն իր հյուրընկալ դռները բացում է բոլորի առջև՝ հրավ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությունը

1.

Գեղարդի վանք

2.

Հաղպատի վանք

3.

Սանահինի վանք

4.

Զվարթնոցի տաճար

5.

Էջմիածնի մայր տաճարն ու եկեղեցիները

01

Գեղարդի վանքը և Ազատ գետի վերին հովիտը

Ազատ գետի վերին հովտի անաղարտ բնության գրկում, վեհաշուք ժայռերի հսկող հայացքի ներքո է տեղակայված Գեղարդի վանքը։ Այս միջնադարյան հրաշագեղ վանական համալիրը մասամբ փորագրված է հենց ժայռերի մեջ, ինչի պատճառով էլ հնում կոչվել է Այրիվանք՝ «ժայռերում կառուցված վանք»։

14-րդ դարում այն ստացավ «Գեղարդ» անվանումը, քանի որ վանքում ավելի քան հինգ հարյուր տարի պահվել է Սուրբ Գեղարդը, այն սրբազան զենքը, որով խոցվել էր Քրիստոսի կողը։

Իմանալ ավելին

02

Հաղպատի և Սանահինի վանքերը

Լոռու գեղատեսիլ բնության գրկում ծվարած Հաղպատի և Սանահինի վանական համալիրները 10-րդ և 11-րդ դարերի հայկական ճարտարապետության վերածննդի փայլուն օրինակներից են։

Այս վանական համալիրները ծառայել են որպես հոգևոր, մշակութային և կրթական կենտրոններ՝ խթանելով փիլիսոփայության, բժշկության, հռետորաբանության և երաժշտության զարգացումը։

Իմանալ ավելին

03

Էջմիածնի մայր տաճարն ու եկեղեցիները, Զվարթնոցի հնավայրը

Էջմիածնի եկեղեցիները և Զվարթնոցի հնագիտական հուշարձանը եղել են քրիստոնեության ծնունդի անմիջական վկաները Հայաստանում և հայկական ճարտարապետության յուրահատուկ ոճի բացառիկ օրինակներ են։ Դրանք միաժամանակ արտացոլում են հայկական ճարտարապետության բնորոշ գծերը, և ի ցույց են դնում նորարար մոտեցումներ, որոնք գերազանցում էին իրենց դարաշրջանի չափանիշները և տարբերվում էին այլ կոթողներից։ Էջմիածնի մայր տաճարը համարվում է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարը։

Տարածքը օգտագործվել է դեռ հին ժամանակներից։ Հնագիտական պեղումները վկայում են, որ Քարե, Բրոնզի և Երկաթի դարերում՝ դեռևս քրիստոնեության տարածումից առաջ, այն արդեն սրբավայր է եղել։

Իմանալ ավելին