logo
image

Things to Do

CULINARY SCENE

Հայկական գինի

Հայկական

Բացահայտեք գինու օրհնված երկիրը՝ Հայաստանը

Հայաստանը գինու բնօրրանն է՝ այս աստվածային խմիչքի ծննդավայրը։

Ավելի քան 6100 տարի է, ինչ Հայաստանում զբաղվում են գինեգործությամբ։ Արենի-1 քարանձավում հայտնաբերված գինու հնագույն մառանը, ինքնին վկայում է, որ այս տարածաշրջանը աշխարհի գինեգործության բնօրրանն է։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը հարյուրավոր բարձրորակ խաղողի այգիների և գինու արտադրամասերի հայրենիքն է։

 

Ընտրե՛ք Հայաստանի բազմազան գինուղիներից մեկը, մասնակցե՛ք գինու պատրաստման գործընթացին և համտեսե՛ք տեղական արտադրողների հոյակապ գինիները։ Հայկական գինիների բարձր որակը պայմանավորված է ոչ միայն պատմությամբ, այլև բնության հարուստ առանձնահատկություններով՝ բազմազան բնական միջավայր, հրաբխային հող, բարձրադիր այգիներ, տեղական խաղողի տեսակներ և արևառատ կլիմա։ Հայկական գինիները դրա համեստ վկաներն են մշտապես արժանանում են բարձր գնահատականի։

Այցելության արժանի գինու տարածաշրջանները Հայաստանում

Արարատը, Արմավիրը, Արագածոտնը, Տավուշը և Վայոց ձորը հագեցած են խաղող աճեցնելու և գինի պատրաստելու բարենպաստ պայմաններով։ Յուրաքանչյուր տարածաշրջան առանձնանում է գինիների յուրահատուկ համով, որը ձևավորվում է խաղողի այգիների տեղաբաշխման, ինչպես նաև տեղական և ավանդական խաղողի տեսականու բազմազանության շնորհիվ։

01

Արարատի մարզ

Եթե գտնվում եք Արարատի մարզում, կտեսնեք մայրուղու երկու կողմերում ձգվող խաղողի այգիները։ Արարատը Հայաստանի ամենաարևառատ մարզն է և ապահովում է բարենպաստ պայմաններ Մսխալի, Կախեթի, Կարմրահյութի և Գառան դմակ խաղողի սորտերի աճեցման համար։ Կարող եք նաև այցելել մի քանի գինու գործարաններ և վայելել տեղական գինիների յուրահատուկ համն ու բույրը։

02

Վայոց ձորի մարզ

Վայոց ձորը հայկական կարմիր խաղողի հանրահայտ Սև Արենի սորտի ծննդավայրն է և տեղական գինեգործության իրական մարգարիտը։ Հնարավոր չէ՝ ճանապարհին չնկատել «Վայոց ձորի գինուղի» ցուցանակը, քանի որ այս մարզը բազմաթիվ հայտնի գինու գործարանների հայրենիքն է։ Այստեղ կարող եք կանգ առնել տարբեր գինու գործարաններում՝ համտեսելու տեղական գինիները և ծանոթանալու Վայոց ձորի գինեգործության ավանդույթներին։

03

Արմավիրի մարզ

Արմավիրը ապահովում է Հայաստանի սպիտակ խաղողի բերքի մեծ մասը։ Այնպես որ, եթե սպիտակ գինու սիրահար եք, Արմավիրն իդեալական ընտրություն է ձեզ համար։ Այստեղ աճեցնում են Գառան դմակ, Մսխալի և Կանգուն սորտերը, որոնք տասնյակ գինեգործների և գործարանների համար վերածվում են հրապուրիչ գինիների։ Իսկ Հաղթանակը կարմիր խաղողի տեսակներից է, որի գինիները առանձնանում են երկար պահպանման կարողությամբ, արտահայտիչ մուգ հատապտղային բույրերով և պղպեղային նոտաներով։ Մի կում գինին ինքնին ձեզ կպատմի իր ողջ հմայքի ու խորության մասին։

04

Տավուշի մարզ

Տավուշը Հայաստանի ամենականաչ մարզն է և մեծ նշանակություն ունի հայկական գինեգործության ոլորտում։ Իջևանի գինու և կոնյակի գործարանը տեղական արոմատիկ սպիտակ գինիների առաջատար արտադրողն է։ Տավուշի մարզի Բանանց և Լալվարի խաղողի սորտերը տարբերվող երանգ են հաղորդում տեղական գինեգործությանը։ Եթե Տավուշ այցելեք մշակութային ծրագրով, մի՛ հապաղեք համտեսել նաև տեղական գինին։

05

Արագածոտնի մարզ

Արագածոտնը բազմաթիվ ժամանակակից գինու գործարանների կենտրոնն է, որտեղ ձեզ սիրով կհրավիերեն շրջայցի և տեղական գինիների համտեսի։ Այստեղ արժե այցելել գինու մի քանի գործարաններ՝ գնահատելու գինու արտադրության բարձր որակն ու տեղական գինիների անզուգական համը։

Այստեղ ձեզ են սպասում գինու չքնաղ ուղիներն ու լավագույն գործարանները, և իհարկե, բարձրորակ գինիները։

Երևանի բազմաթիվ բարերում ու ռեստորաններում, Սարյան փողոցի սրճարաններում, Արենիի գինու գործարաններում և նրանց համտեսի սրահներում վայելե՛ք հայկական ընտիր գինիների հարուստ տեսականին, և ձեր ուղևորությունը «գինու օրհնված երկիր» դարձրե՛ք առավել հաճելի ու անմոռանալի։

Վայելքի գինիներ

Հայաստանը առաջարկում է կարմիր, վարդագույն, սպիտակ և նարնջագույն գինիներ, որոնք կարող են հիացնել յուրաքանչյուր գինու սիրահարի։ Տեղական արտադրողները խաղողի սորտերի և տարաբնույթ այլ բնական պայմանների հիման վրա՝ ստեղծում և մշակում են տարբեր գինու տեսակներ։ Սահեցրե՛ք ձախ՝ Հայաստանում առաջարկվող գինու տեսակները բացահայտելու համար։

01

Կարմիր գինի

Կարմիր գինին պատրաստվում է տեղական կարմիր խաղողի սորտերից և կազմում է հայկական գինու արտադրության մեծ մասը։ Տեղացիները նախընտրում են մսային ուտեստների հետ ըմպել չոր կարմիր գինի։ Տեղական սուպերմարկետներում, բարերում, ռեստորաններում և սրճարաններում ներկայացված է կարմիր գինու լայն տեսականի։

02

Վարդագույն գինի

Թարմ և հաճելի համի շնորհիվ մեծ պահանջարկ ունեն վարդագույն (ռոզե) գինիները։ Չնայած դրանք նույնպես կարմիր խաղողի սորտերից են պատրաստվում, դրանց յուրահատուկ համը ստանալու համար պահանջվում են լրացուցիչ փուլեր։ Եթե ձեզ դուր են գալիս գինու նուրբ ու թեթև բույրեր, անպայման համտեսե՛ք տեղական վարդագույն գինիները։

03

Սպիտակ գինի

Ձկնեղենի և ծովամթերքի լավագույն ուղեկիցը համարվող սպիտակ գինին Հայաստանում լայն տարածում ունի։ Տեղական արտադրողները սպիտակ խաղողի սորտերից պատրաստում են տարբեր սպիտակ գինիներ։ Լավագույն չոր սպիտակ գինիներ պատրաստվում են, հատկապես, Ոսկեհատ, Խաթուն Խարջի և Կանգուն խաղողի սորտերից։ Տեղական գինիների բազմազանությունն ամբողջությամբ վայելելու համար պարզապես համտեսե՛ք հայկական սպիտակ գինիները։

04

Նարնջագույն գինի

Նոր տեխնոլոգիական լուծումների շնորհիվ Հայաստանում նաև նարնջագույն գինի է արտադրվում։ Տեղական արտադրողները այն պատրաստում են տեղական սպիտակ խաղողի սորտերից, սակայն այն աչքի է ընկնում սպիտակ գինուց ամբողջովին տարբերվող՝ յուրահատուկ համերով ու բույրերով։ Եթե ցանկանում եք բացահայտել նոր և յուրօրինակ համեր, անպայման փորձե՛ք նարնջագույն գինին։

Բաց մի՛ թողեք գինու փառատոները

Մասնակցե՛ք Արենի գինու փառատոնին՝ հոկտեմբերի առաջին շաբաթավերջին՝ Արենի գյուղում, կամ միացե՛ք Երևանի Գինու օրերին հունիսի սկզբին՝ զգալու այս աստվածային խմիչքի շուրջ ստեղծվող տոնական շունչը։ Տոնակատարությունները ուղեկցվում են ավանդական երաժշտությամբ՝ համախմբելով տեղացիներին և տարբեր երկրներից ժամանած