
Things to Do
NATURE & ADVENTURE
Ձմեռային ժամանց Հայաստանում
Ձմեռային
Հայաստանի ձմեռային հրաշալիքները
Ի՞նչ փորձել Հայաստանում ձմռանը
Թեև Հայաստանը գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին, սակայն ձմռանն այստեղ մի առանձնահատուկ մթնոլորտ է տիրում։
01
Դահուկային մարզաձևեր և սնոուբորդ
Դահուկորդներն ու սնոուբորդի սիրահարները կարող են բացահայտել Ծաղկաձորի գեղատեսիլ լանջերը։ Այս հմայիչ առողջարանային քաղաքը թաքնված է Թեղենիս լեռան գրկում և հայտնի է ձմեռային մարզաձևերի իր բազմազան հնարավորություններով։ Ցանկացողները կարող են այցելել նաև ժամանակակից Մայլեռ լեռնադահուկային մարզահամալիր, որը գտնվում է Եղիպատրուշ գյուղի մոտ՝ մայրաքաղաք Երևանից ոչ շատհեռու։ Ձյունածածկ գագաթներով շրջապատված այս վայրում դուք ձեզ կզգաք իսկական ձմեռային հեքիաթում։ Անկախ նրանից՝ սկսնակ եք, թե փորձառու մարզիկ, երկու հանգստավայրերն էլ առաջարկում են դահուկավարժանքներ և սարքավորումների վարձույթ՝ ձեր ձմեռային հանգիստն առավելագույնս լիարժեք դարձնելու համար։ Whether you're a beginner or a seasoned pro, both resorts offer ski lessons and equipment rentals to help you make the most of your time on the slopes.
02
Տաք աղբյուրներ
Հայաստանում կան բազմաթիվ հանքային տաք աղբյուրներ, որոնք տարածված են երկրի տարբեր շրջաններում և հրաշալի հնարավորություն են տալիս հանգստանալու տաք ավազաններում, ջակուզիներում կամ սաունաներում։ Հատկապես հայտնի են Ջերմուկի տաք աղբյուրները, որոնք գտնվում են Երևանից մոտ երկու ժամ հեռավորության վրա։ Սակայն կան նաև ավելի մոտ վայրեր, ինչպես օրինակ՝ Աղվերանը՝ մոտ մեկ ժամ, իսկ Հանքավանը՝ ընդամենը 45 րոպե հեռավորությամբ։
03
Այցելե՛ք Ամանորյա տոնավաճառ
Ինչպես եվրոպական շատ մայրաքաղաքներում, այնպես էլ Երևանում տոնական օրերին մեկնարկում է հմայիչ ամանորյա տոնավաճառ։ Հանրապետության հրապարակը լուսավորվում է հսկայական տոնածառով, իսկ քաղաքի փողոցները լցվում են Ամանորի մթնոլորտով։ Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ Հայաստանում գլխավոր տոնակատարությունը Նոր տարվա գիշերն է, իսկ Սուրբ ծնունդը նշվում է հունվարի 6-ին՝ ընտանեկան միջավայրում։ Անկախ այդ հանգամանքից՝ արժե տոնական մթնոլորտում վայելել Ամանորի համն ու բույրը պարունակող տաք շոկոլադը, թխվածքները, եգիպտացորենը, տաք գինին ու բազմաթիվ այլ ավանդական հյուրասիրությունները, որոնք կգտնեք Հանրապետության հրապարակից մինչև Հյուսիսային պողոտա ձգվող տոնավաճառում։
04
Սահադաշտ Երևանում
Ուղևորվե՛ք Օպերայի և բալետի ազգային թատրոնի հարևանությամբ գտնվող Կարապի լիճ, վարձե՛ք չմուշկներ և վայելե՛ք ձմեռային ջերմ մթնոլորտը՝ հենց քաղաքի սրտում։ Երբ հոգնեք, շրջե՛ք մոտակա տաղավարներով, համտեսե՛ք տաք գինի, թխվածքներ ու մասնակցե՛ք զվարճալի խաղերի։
05
Խաշ Արագած լեռան լանջերին
Խաշը հայկական խոհանոցի ձմեռային ավանդական ուտեստներից է, որի անունը ծագում է «խաշել» բառից։ Այն պատրաստվում է երկար եփված տավարի ոտքից և մատուցվում է չոր լավաշով, սխտորով և աղով։ Խաշը լիարժեք վայելելու համար, ինչպես Հայաստանում է ընդունված, խմե՛ք մի բաժակ տնական օղի։ Խաշ կարելի է վայելել գրեթե բոլոր հայկական ավանդական ճաշարաններում, սակայն ամենատպավորիչ փորձառությունը կստանաք Արագած լեռան լանջին՝ Քարի լճի շրջակայքում, որտեղ ճերմակ ձմեռը ընդգծում է ոչ միայն խաշի համը, այլև ամբողջ մթնոլորտը։
Experiences
Կիսեք ձեր կարծիքը
Առաջիկա միջոցառումներ և փառատոններ