logo
image

Things to Do

LEISURE & MORE

Աշխատանք և հանգիստ՝ մեկ տեղում

Աշխատանք և

Ինչու՞ ընտրել Հայաստանը աշխատանքային ուղևորության համար

Սրճարաններ, Coworking (համատեղ աշխատանքի) տարածքներ, նոր ծանոթություններ

Հայաստանում ՏՏ ոլորտի ընկերությունները վճարում են 10% եկամտահարկ։ ինտերնետի մատչելիության ցուցիչով (Իսրայելի հետևից) երկիրը զբաղեցնում է 2-րդ տեղը աշխարհում, իսկ տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում՝ 57-րդ հորիզոնականը։ Այս ամենը Հայաստանը դարձնում է կատարյալ վայր գործնական ուղևորությունների և աշխատանք + հանգիստ ձևաչափով մնալու համար (workcation)։

Եվրոպայի ձեռնարկատիրական ակտիվությամբ առաջատար երկրների շարքում Հայաստանը օրեցօր վերածվում է (Digital Nomads) (Թվային նոմադների) կենտրոնի։ Այստեղ զարգանում է հեռավար աշխատանքի մշակույթը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական ոլորտը։

Հայաստանում կան բազմաթիվ հաճելի ու նորաոճ սրճարաններ, որտեղ կարող եք աշխատել անվճար Wi-Fi-ով։ Երևանում լինեք, թե Գորիսում, ամենուր կարող եք գտնել հարմարավետ coworking տարածքներ։

 

Անկախ նրանից՝ նախընտրում եք աշխատել Երևանի աշխույժ միջավայրում, թե Դիլիջանի սարերի ու անտառների տեսարանով գողտրիկ պատշգամբում, Հայաստանում երկու տարբերակն էլ լիովին հասանելի կլինի ձեզ։

Բաց մի՛ թողեք Հայաստանի քաղաքներում, գրեթե ամեն օր անցկացվող, (Networking events) (Ծանոթությունների և համագործակցության միջոցառումները), որտեղ կարող եք ներկայացնել ձեր բիզնես գաղափարները, գտնել մասնագետների կամ պարզապես մի բաժակ հայկական գինիով ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ։

Ռեսուրսներ և հնարավորություններ

Հայաստանի գրեթե բոլոր հյուրանոցներում կգտնեք կոնֆերանս դահլիճներ և կորպորատիվ խմբերի համար հատուկ առաջարկներ, ինչի շնորհիվ երկիրը դառնում է իդեալական վայր և՛ թիմային հանգստի, և՛ տարբեր բնույթի միջոցառումների կազմակերպման համար։

Հայաստանի գրեթե բոլոր հյուրանոցներում կգտնեք կոնֆերանս դահլիճներ և կորպորատիվ խմբերի համար հատուկ առաջարկներ, ինչի շնորհիվ երկիրը դառնում է իդեալական վայր և՛ թիմային հանգստի, և՛ տարբեր բնույթի միջոցառումների կազմակերպման համար։

Երկրում առկա են համաշխարհային ճանաչում ունեցող արևմտյան հյուրանոցային բրենդներ, որոնք հնարավորություն են տալիս օգտագործել կուտակած բոնուսները՝ միաժամանակ վայելելով Հայաստանի շքեղ բնությունն ու հարուստ մշակույթը։

Հայաստանում ամեն տարի անցկացվում են ՏՏ և բարձր տեխնոլոգիաների համաժողովներ, բլոկչեյնի և ֆինանսա-տեխնոլոգիական միջազգային ծրագրեր, տեխնոլոգիական ցուցահանդեսներ և բազմաթիվ այլ մասնագիտական միջոցառումներ։

Բացի այդ, Հայաստանը հնարավորություն է տալիս մուտք գործել եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև եվրոպական և ամերիկյան շուկաներ։ Այս ամենի շնորհիվ Հայաստանը դարձել է տարածաշրջանի ձեռնարկատիրական ու գործարար կենտրոններից մեկը։