
About Armenia
Ինչո՞ւ հե՛նց Հայաստան
Ինչո՞ւ
Անկախ նրանից՝ պատմության սիրահա՞ր եք, բնությունն է ձեր տարերքը, համեղ ուտել եք սիրում, թե արկածներ եք փնտրում՝ Հայաստանում հաստատ կգտնեք ձեզ հմայողը։
Այցելե՛ք Հայաստան՝ բացահայտելու հնագույն վայրեր, հիանալու վեհաշուք ճարտարապետությամբ, լուսանկարելու բնության և մշակույթի գոհարները, վայելելու հարուստ խոհանոցը, զվարճանալու բարերում ու ակումբներում ընկերների հետ և մասնակցելու ադրենալինով լի արկածային իրադարձությունների։
Հայաստանի առավելությունները
01
Ջերմ հյուրընկալություն
Հայ ժողովրդի հյուրընկալության մասին լեգենդներ են պատմվում։ Հայաստանը կարելի է մեկ բառով բնութագրել՝ հյուրընկալություն։ Այստեղ օտարներ չկան․ պարզապես բոլորը ընտանիքի այն անդամներն են, որոնց դեռ չեք հանդիպել։ Այդ ջերմությունը կզգաք ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի բոլոր շրջաններում։
02
Անվտանգություն և հարմարավետություն
Հայաստանում դուք ձեզ լիովին ապահով ու անվտանգ կզգաք։ Հանցագործության ցածր ցուցանիշ ունեցող մեր երկիրը հիանալի ընտրություն է ընտանեկան ճամփորդությունների համար։ Կարող եք հանգիստ շրջել ցանկացած վայրում՝ ցանկացած ժամի՝ զգալով պատկանելիություն և վստահություն։ Երևանում կամ Հայաստանի ցանկացած այլ վայրում կարող եք վայելել գիշերային զբոսանք՝ մենակ կամ ընտանիքի անդամների հետ։
03
Մատչելի ուղևորություն
Հայաստանը հիանալի ընտրություն է մատչելի ուղևորության համար։ Այստեղ կարող եք վայելել համեղ ուտեստ, շրջել պատմամշակութային վայրերով, և երեկոներն անցկացնել բարերում՝ ամենահասանելի գներով։ Եթե փնտրում եք հագեցած ու հաճելի ճամփորդություն, որը կլինի նաև ֆինանսապես նպատակահարմար՝ եկե՛ք Հայաստան։
04
«Բոլորը մեկում» ուղևորություն
Չնայած իր փոքր չափերին՝ Հայաստանը հագեցած է բազմազան հնարավորություններով։ Ցանկանում ե՞ք արշավել․ Հայաստանում կա ավելի քան 60 արշավային արահետ։ Նախընտրում ե՞ք գաստրոտուրեր՝ բացահայտելու տեղական ուտեստների և խմիչքների համային բազմազանությունը։ Հետաքրքրված ե՞ք արկածներով, պատմությամբ կամ մշակույթով։ Սլացե՛ք զիփլայնով, զբաղվե՛ք ռաֆթինգով կամ պարզապես բացահայտե՛ք հարյուրավոր տեսարժան վայրերից թեկուզ մի քանիսը։
Մեր աշխարհագրական դիրքը
Հայաստանը գտնվում է Հայկական լեռնաշխարհում՝ զբաղեցնելով ռազմավարական դիրք Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում։ Նրա տարածքը կազմում է մոտ 29,743 քառակուսի կիլոմետր։ Հայաստանը լեռնային երկիր է, որտեղ հիասքանչ լանդշաֆտները տեսանելի են անգամ մայրաքաղաք Երևանից։
Հայաստանի աշխարհագրական առանձնահատկությունները
01
Հայաստանի ամենաբարձր կետը
Հայաստանի ամենաբարձր գագաթը Արագած լեռն է՝ 4,090 մետր բարձրությամբ։ Այստեղ հնարավոր է և՛ լեռնագնացությամբ զբաղվել, և՛ բացահայտել վայրի բնության գեղեցիկ աշխարհը։
02
Հայաստանի խմելու ջրի գլխավոր պաշարը
Սևանա լիճը Հայաստանի խոշորագույն ջրային ավազանն է։ Այն բարձրադիր լճերի թվում աշխարհում երկրորդ խոշորագույն քաղցրահամ ջրի աղբյուրն է՝ Պերուի Տիտիկակա լճից հետո։
03
Հայաստանի ամենացածրադիր հատվածը
Հայաստանի ամենացածրադիր հատվածը Դեբեդ գետի գեղատեսիլ հովիտն է՝ ծովի մակերևույթից 380 մետր բարձրության վրա։ Այս տարածքը իդեալական վայր է արշավների համար և հրաշալի հնարավորություն՝ վայելելու բնության հիասքանչ տեսարանները։
Հայաստանի չորս եղանակները
Կենտրոնական աշխարհագրական դիրքի շնորհիվ Հայաստանում հնարավոր է լիարժեք վայելել տարվա բոլոր չորս եղանակները։ Ձմռանը՝ ձյունածածկ լեռներ, գարնանը՝ բնության զարթոնք, ամռանը՝ արևաշող ու տաք օրեր, իսկ աշնանը՝ գունեղ տեսարաններ ու մեղմ անձրևներ։
01
Արևոտ ու տաք ամառ
Հայաստանի ամառները համեմատաբար տաք են և չոր։ Ջերմաստիճանը երբեմն հասնում է մինչև +35°C։ Եթե սիրում եք տաք եղանակ, երբեմն էլ՝ մեղմ զեփյուռ, ապա ամառը կատարյալ ժամանակ է Հայաստան այցելելու համար։
02
Գունեղ ու անձրևաշատ աշուն
Հայաստանում աշունը համարվում է տարվա անձրևաշատ եղանակը։ Սա հաճելի միջանկյալ շրջան է՝ խիստ շոգ ամռան ու սառը ձմռան միջև։ Բնությունը զարդարվում է աշնանային վառ գույներով՝ Հայաստանը վերածելով հանգստի համար հիասքանչ ուղղության։
03
Ձյունառատ ձմեռ
Հայաստանի լեռնային ռելիեֆը և բարձրադիր դիրքը նպաստում են ձմռան ցուրտ եղանակին։ Երևանում ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -7°C, իսկ մարզերում՝ մինչև -10°C։ Եթե սիրում եք ձյուն, դահուկասահք կամ պարզապես ձմեռային հեքիաթային մթնոլորտ, ձմեռը լավագույն շրջանն է Հայաստան այցելելու համար։
04
Ջերմացնող գարուն
Մարտ ամսից հալվում են ձյուները, իսկ առաջին ձնծաղիկներն արդեն ազդարարում են զբոսանքների սեզոնի մեկնարկը։ Գարունը երբեմն արևոտ է, երբեմն՝ անձրևոտ, բայց միշտ՝ թարմացնող ու կենսուրախ։ Ծառերը ծաղկում են, բնությունը վերածնվում է՝ Հայաստանը դարձնելով հմայիչ վայր գարնանային այցելությունների համար։
Բացահայտե՛ք ԵրևանըԲացահայտե՛ք ԵրևանըԲացահայտե՛ք ԵրևանըԲացահայտե՛ք Երևանը
Բացահայտե՛ք ԵրևանըԲացահայտե՛ք ԵրևանըԲացահայտե՛ք ԵրևանըԲացահայտե՛ք Երևանը
Բացահայտե՛ք ԵրևանըԲացահայտե՛ք ԵրևանըԲացահայտե՛ք ԵրևանըԲացահայտե՛ք Երևանը
Բացահայտե՛ք ԵրևանըԲացահայտե՛ք ԵրևանըԲացահայտե՛ք ԵրևանըԲացահայտե՛ք Երևանը
Հայաստան այցելելու ևս մեկ հրաշալի պատճառ է մայրաքաղաք Երևանը՝ աշխարհի ամենահին, բայց միևնույն ժամանակ՝ ամենաժամանակակից քաղաքներից մեկը։
Ինչո՞ւ ոչ Հայաստան
Եթե դեռ համոզված չեք և շարունակում եք հարցնել՝ «Ինչո՞ւ Հայաստան», ապա շարունակե՛ք կարդալ։
Այս բազմազանության շնորհիվ Հայաստանն անմիջապես գրավում է տարբեր ճաշակի և հետաքրքրությունների տեր մարդկանց։ Մենք պատրաստ ենք ձեզ հետ կիսվել ամեն ինչով՝ սկսած տեսարժան վայրերից մինչև տեղական՝ գաղտնի անկյուններ, մշակութային նրբերանգներից մինչև ավանդական համեր։ Եթե ցանկանում եք ստեղծել հիշողություններ, որոնք ձեզ կուղեկցեն ողջ կյանքի ընթացքում՝ ներառե՛ք Հայաստանը ձեր երազած ուղղությունների ցուցակում։
Կիսեք ձեր կարծիքը
Առաջիկա միջոցառումներ և փառատոններ