logo

Events

Գարեջրի Օրեր 2026

Գարեջրի Օրեր 2026

#Մշակույթ և կենցաղ

#Փառատոն

#Երևան

#Երաժշտություն

#Սնունդ

#Խմիչք

ուրբ, հլս 10 - կրկ, հլս 12

ամսաթիվ՝

հլս 10 - հլս 12, 2026

ժամ՝

16:00 - 22:30

վայր՝

Yerevan, Zakyan Street

մուտքավճար՝

Անվճար

image

2026 թվականի հուլիսին սպասվում է ամառվա ամենափրփրուն և ամենավառ միջոցառումը։

 

Տասնյակ գարեջրագործներ, համեղ խորտիկներ, ավելի քան 10 խաղ, բարձրորակ երաժշտություն, միջազգային ճանաչում ունեցող Steinholding մրցույթ և հազարավոր այցելուներ աշխարհի տարբեր երկրներից։

Գարեջրի Օրերի նպատակն է ընդգծել Հայաստանի գարեջրագործական ավանդույթները, ներկայացնել հայկական գարեջրի հարուստ պատմությունը և նպաստել իրադարձային զբոսաշրջության զարգացմանը։ Փառատոնը կազմակերպվում է 2021 թվականից և տարեցտարի ընդգրկում է ավելի շատ այցելուներ, մասնակիցներ և գործընկերներ։

Միջոցառումը բաժանված է մի քանի թեմատիկ գոտիների՝ ապահովելով բազմազան և հետաքրքիր ժամանց։ Գարեջրի հետ մեկտեղ այցելուները կարող են վայելել հիանալի համադրված խորտիկներ, մասնակցել տարբեր խաղերի՝ շահելու մրցանակներ, և հանգստանալ հատուկ ձևավորված հանգստի գոտում։

Փառատոնի օրերը կուղեկցվեն կենդանի երաժշտությամբ՝ տարբեր խմբերի և մենակատարների մասնակցությամբ՝ ամբողջացնելով Գարեջրի Օրերի փորձառությունն ու ստեղծելով խմիչքի սիրահարների իսկական տոն։

 

Փառատոնին մասնակցելով՝ դուք կունենաք հնարավորություն՝

 

  • բացահայտելու հայկական գարեջրագործության դարավոր ավանդույթներն ու պատմությունը
  • ուսումնասիրելու գարեջրի լայն տեսականի և յուրացնելու գարեջրի ու սննդի համադրման մշակույթը
  • մասնակցելու 10-ից ավել սպորտային և ինտելեկտուալ խաղերի՝ շահելով մրցանակներ գործընկերների կողմից
  • մասնակցելու փառատոնի գլխավոր խաղարկությանը և շահելու հետաքրքիր նվերներ
  • վայելելու որակյալ երաժշտություն՝ գարեջրի և համեղ խորտիկների ուղեկցությամբ

Ամսաթվեր․ հուլիսի 10–12

Վայր․ Զաքյան փողոց

Ժամ․ 16:00–22:30

Նմանատիպ միջոցառումներ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև