logo
image

Ո՞ւր գնալ

Լավագույն գյուղերը

Լավագույն

Ահա այն 7 գյուղերը, որոնք անպայման պետք է այցելեք։

Քաղաքի աշխույժ կյանքը, իհարկե, հրապուրիչ է, սակայն Հայաստանի իսկական համն ու հոտը զգալու համար արժե այցելել նաև գյուղական վայրեր։ Նահապետական գյուղերը, հյուրընկալ մարդիկ և այգուց սեղան բերված սնունդը լավագույնս ներկայացնում են երկրի առանձնահատկությունները։

Լավագույն գյուղերը

1.

Արենի

2.

Դսեղ

3.

Օձուն

4.

Գառնի

5.

Ենոքավան

6.

Բյուրական

7.

Հալիձոր

Իրական Հայաստանը բացահայտելու համար այցելե՛ք գյուղեր և շփվե՛ք տեղի բնակիչների հետ։

Հայկական գյուղեր այցելելիս զրուցե՛ք տեղացիների հետ, համտեսե՛ք նրանց պատրաստած տնային ուտեստները, օգնե՛ք այգու գործերում և վայելե՛ք թարմ մրգերն ու բանջարեղենը։ Հայաստանի գյուղական վայրեր այցելելը ձեր ճանապարհորդությունը կդարձնի ավելի գեղեցիկ և անմոռանալի։

01

Արենի

Արենի գյուղը՝ գինեգործության բնօրրանը, հիանալի ընտրություն է գյուղական ուղևորության համար, հատկապես եթե գինու սիրահար եք։ Շրջե՛ք խաղողի այգիներում, մասնակցեք բերքահավաքին և գինի պատրաստեք ձեր իսկ ձեռքով։ Հետո գիշերեք տեղի հյուրատանը և բնիկների հետաքրքիր պատմությունների շուրջ համադրեք համեղ ուտեստները մեկ բաժակ տեղական գինու հետ։ Այցելե՛ք նաև գյուղի տարածքում գտնվող 13-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Եթե Արենի այցելեք հոկտեմբեր ամսին, հնարավորություն կունենաք մասնակցելու Արենի գինու փառատոնին՝ ևս մեկ առիթ վայելելու տեղական ուտեստները, համտեսելու գինին և ծանոթանալու ժողովրդական երաժշտության ու պարերի հետ։

Արենին հեշտությամբ հասանելի է։ Վայոց ձորի մարզում գտնվող այս գյուղը Երևանից մեքենայով ընդամենը 1.5 ժամվա ճանապարհ է։ Մոտակայքում գտնվող Արենի-1 քարանձավն ու Նորավանքը ևս կլրացնեն ձեր ուղևորությունը։

02

Դսեղ

Հիասքա՞նչ բնապատկերներ, հարո՞ւստ մշակութային ժառանգություն, արշավի և հեծանվային երթուղիների հնարավորություննե՞ր, և իհարկե, համե՞ղ ուտեստներ ու ըմպելիքներ։ Այս բոլորի պատասխանը հենց Դսեղն է։ Այցելության ընթացքում վերագտե՛ք ձեզ և ձուլվե՛ք այս հիասքանչ բնական միջավայրին։ Արշավե՛ք մոտակայքի խիտ անտառներում գտնվող «Ծովեր» լիճ, զբոսնե՛ք գյուղի փողոցներով, այցելե՛ք հայ գրող Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, զրուցե՛ք տեղացիների հետ և վայելե՛ք տեղական համերը։ Կարող եք նաև ձիավարել անտառներում կամ հեծանիվ վարձել՝ տեսարանները լիովին վայելելու համար։ Իսկ եթե մտածում եք՝ որտեղ մնալ, Դսեղում գլեմփինգը հիանալի տարբերակ է։

Դսեղ գյուղը գտնվում է Ձորագետի կիրճի վերին հատվածում և Երևանից մոտ 2.5 ժամվա մեքենայի ճանապարհ է։ Օգտվե՛ք այս հնարավորությունից՝ ֆիզիկապես և հոգեպես վերալիցքավորվելու և գյուղը բացահայտելու համար։

03

Օձուն

Իր գյուղական ուրույն կոլորիտով Օձունը ևս պարտադիր այցելության վայր է։ Օձունի եկեղեցին տեսնելուց և շրջակա հիասքանչ տեսարանները վայելելուց բացի, այստեղ կզգաք նաև տեղացիների ջերմ հյուրընկալությունը։ Անպայման մեկը ձեզ բուսական թեյով և տնային պատրաստված մուրաբայով կհյուրասիրի և կպատմի հնուց եկած պատմությունները։ Մի՛ հրաժարվեք տեղացիների առաջարկած սերկևիլի օղուց. ամփոփելով ձեր ուրախ ճանապարհորդությունը՝ այն իսկապես արժի փորձել։

Օձունը գտնվում է Լոռու մարզում և Երևանից մոտ 3 ժամվա մեքենայի ճանապարհ է։ Մի՛ մոռացեք կանգ առնել գյուղի վերջում՝ խաչքարի մոտ, որպեսզի վայելեք Դեբեդ գետի հիանալի համայնապատկերը և Ալավերդի քաղաքի բարձրադիր տեսարանը։

04

Գառնու տաճարը

Գառնին սիրելի վայր է ոչ միայն տեղացիների, այլ նաև օտարերկրյա հյուրերի համար։ Թարմ թխված լավաշով պատրաստե՛ք ձեր սեփական բրդուճը՝ այն լցնելով տնային պանրով և թարմ կանաչիներով։ Այցելե՛ք գյուղում գտնվող Սուրբ Մաշտոց եկեղեցին և հեթանոսական Գառնիի տաճարը, ըմպե՛ք տեղի սառնորակ ջուրը, հավաքե՛ք ընկույզ և համտեսե՛ք տեղի գաթան՝ հայկական ավանդական քաղցր հացը։ Գառնիում կարող եք շփվել տեղացիների հետ և վայելել ձեր ընդմիջումը բնության գրկում։ Իսկ կիրճի երկայնքով կարճ զբոսանքը դեպի «Քարերի սիմֆոնիա» լավագույն տարբերակն է բնության գեղեցկությամբ հիանալու համար։

Գառնին Երևանից ընդամենը 40 րոպե մեքենայի ճանապարհ է։ Կարող եք օգտագործել Գայի պողոտայից սկիզբ առնող երթուղային տրանսպորտը կամ տաքսի՝ ավելի արագ տեղ հասնելու համար։ Ճանապարհին կանգ առե՛ք Չարենցի կամարի մոտ՝ Արարատ լեռան և շրջակա տեսարանի ֆոնին գեղեցիկ լուսանկարներ անելու համար։

05

Ենոքավան

Եթե ցանկանում եք հայտնվել գողտրիկ միջավայրում և հեռու մնալ քաղաքի աղմուկից ու եռուզեռից, Ենոքավանը իդեալական վայր է ձեզ համար։ Բարձր լեռան լանջին ծվարած այս գյուղը ձեզ կպարգևի թե՛ անզուգական բնապատկերներ վայելելու, թե՛ հանգստի և վերականգնման բազմաթիվ հաճելի հնարավորություններ։ Այստեղ կարող եք ձիավարել անտառներում, արշավել կիրճում գտնվող Լաստիվերի ջրվեժներում, կամ պարզապես հանգստանալ Yell Extreme Park-ում, որն ընդամենը մի քանի քայլ հեռու է գյուղից։ Մի՛ մոռացեք գեղեցիկ լուսանկարներ անել, հատկապես վաղ առավոտյան՝ արևածագի անզուգական տեսարանից։

Ենոքավանը Երևանից մոտ 2.5 ժամվա մեքենայի ճանապարհ է։ Նախ կարող եք հանրային տրանսպորտով հասնել Իջևան, այնուհետև տաքսիով շարունակել դեպի Ենոքավան։ Ճանապարհին ֆոտոխցիկը պատրաստ պահե՛ք, քանի որ ճանապահի տեսարաններն այնքան հիասքանչ են, որքան հենց ինքը՝ գյուղը։

06

Բյուրական

Արագած լեռան լանջին գտնվող Բյուրականը իր հյուրատներով և գաստրո բակերով ջերմորեն հյուրընկալում է այցելուներին։ Այստեղ կարող եք սովորել՝ պատրաստել քաղցր սուջուխ՝ մարզին բնորոշ ուտեստներ, օգնել տեղացիներին մրգերի չորացման աշխատանքներում և ծանոթանալ գյուղական կյանքին։ Մի՛ բաց թողեք նաև Բյուրականի Աստղադիտարան այցելելու և գիշերային աստղազարդ երկինքը դիտելու հնարավորությունը։ Եթե ազատ ժամանակ ունեք, ապա մոտակայքում գտնվող Ամբերդի ամրոց և Քարի լիճ այցելությունը կլինի հիանալի փորձառություն։

Բյուրականը գտնվում է Արագածոտնի մարզում և Երևանից ընդամենը 40 րոպե մեքենայի ճանապարհ է։ “Կիլիկա” կենտրոնական ավտոկայանից երթուղային տրանսպորտով կամ տաքսիով այնտեղ կարող եք հասնել մոտ մեկ ժամվա ընթացքում։ Մինչ Բյուրական այցելելը խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել առաջարկվող գաստրո-տուրերն ու վարպետության դասընթացների հնարավորությունները։

07

Հալիձոր

Եթե ցանկանում եմ զգալ գյուղական արկածների, մշակույթի, օրգանական սննդի և խմիշքի հիանալի համադրությունը մեկ վայրում , ապա Հալիձորը պետք է ներառեք ձեր պարտադիր այցելության ցանկում։ Տեղացի զբոսավարի ուղեկցությամբ շրջեք և շրջեք Գյուղի ծայրամասում գտնվող Հին Հալիձորի արահետներով։ Այցելե՛ք տեղացիներին և համտեսե՛ք գառան մսով պատրաստված հայկական խաշլաման, որը մատուցվում է տնական պանրով, մարինացված բանջարեղեններով և թարմ թխված հացով։ Ցանկության դեպքում կարող եք մասնակցել նաև բերքահավաքի կամ այլ գյուղատնտեսական և այգեգործական աշխատանքների։

Հալիձոր գյուղ հասնելու համար կպահանջվի մոտ 4 ժամ մեքենայով ճանապարհ։ Այն մոտ է Գորիս քաղաքին և միջնադարյան հայտնի Տաթևի վանքին։ Խորհուրդ է տրվում Հալիձորում անցկացնել առնվազն երկու օր՝ գյուղն ու շրջակա տարածքը լիարժեք վայելելու համար։