Travel_Armenia_Web_Practical_Info_05-min

Կլիման և եղանակները

Անկախ նրանից՝ ձմեռային հանգիստ եք փնտրում լեռնային ռեզորթում, թե՝ ամառային տաք ու արևաշատ արձակուրդ, Հայաստանը պատրաստ է ձեզ առաջարկել ձեր նախընտրած տարբերակը։ Մեր երկիրն օժտված է չորս հիասքանչ եղանակներով՝ շոգ ու արևոտ ամառներ, տաք ու խայտաբղետ աշուններ, ձյունապատ ձմեռներ և ծաղկաշատ գարուններ։ Հայաստանի հարուստ բնաշխարհը և բազմազան աշխարհագրությունն իսկական գանձ են արկածների և բացահայտումների սիրահարների համար։ Ամռանը միջին ջերմաստիճանը շուրջ 30°C է, իսկ ձմռանը՝ մոտ -5°C։ Երևանում ձմեռները մեղմ են ու ոչ ձնառատ, մինչդեռ Ծաղկաձորն ու Դիլիջանը վերածվում են ձյունե հեքիաթի։ Անկախ եղանակից՝ Հայաստանի կախարդական բնությունը ձեզ կընդունի գրկաբաց։

Խորհուրդներ գնումներ կատարելու համար

Հայաստանում բազմաթիվ ավանդական տոնավաճառ-շուկաներ կան, և ի՞նչ խոսք, մայրաքաղաք Երևանն էլ բացառություն չէ։ Այստեղ կարող եք գտնել տեղական արտադրանք՝ ձեռագործ արծաթե զարդեր, հուշանվերների խանութներ և նորահայտ հայկական ապրանքանիշեր։ Աջակցե՛ք տեղական տնտեսությանը, միաժամանակ ձեռք բերե՛ք եզակի հուշանվերներ։ Սա երկկողմ շահավետ գործարք է։ Մի՛ վախեցեք սակարկել՝ միշտ հնարավոր է լավ գին պայմանավորվել։

 

Երևանի ինքնատիպ և յուրահատուկ գնումների վայրերը

 

Վերնիսաժ - Հանրապետության հրապարակին հարող այս բացօթյա շուկայում կարելի է գտնել գրեթե ամեն ինչ։ Շուկան բաց է շաբաթվա բոլոր օրերին՝ առաջարկելով բազմազան ու հետաքրքիր ապրանքատեսականի։ Անկախ նրանից՝ գնումներ անելու սիրահար եք, հուշանվերներ եք փնտրում, թե պարզապես հետաքրքրասեր զբոսաշրջիկ եք՝ միանշանակ արժե տեսնել Վերնիսաժը։

 

Գումի շուկա - Շաքարապատ մրգեր, անուշաբույր լավաշ և թարմ մթերք՝ այս ամենը Գումի շուկայի անբաժանելի մասն են։ Շուկան բաց է ամեն օր՝ ժամը 11:00-ից մինչև 17:00։ Զորավոր Անդրանիկի մետրոյի կայարանից ընդամենը 300 մետր հեռավորության վրա գտնվող այս շուկան յուրահատուկ աշխարհ է՝ գույներով, բույրերով ու կյանքի տաք շնչով հագեցած։ Գումը մինչ օրս պահպանում է իր ավանդական մթնոլորտը՝ չկորցնելով հին Երևանի կոլորիտը։

 

Ոսկու շուկա - Սա Երևանի ոսկյա զարդերի գլխավոր կենտրոններից մեկն է։ Անկախ նրանից՝ ցանկանում եք ոսկյա զարդ գնել, վաճառել, թե պարզապես նոր ու տարբերվող փորձառություն եք փնտրում՝ Ոսկու շուկան իր պարզ ու ավանդական մթնոլորտով ձեզ կհանի առօրյա ռիթմից ու նոր երանգներ կպարգևի։

Օգտակար հավելվածներ

Մենք ապրում ենք թվային դարում, և Հայաստանը նույնպես հետևում է ժամանակին։ Ահա մի քանի օգտակար (և իհարկե, անվճար) հավելված, որոնք կօգնեն հեշտությամբ կողմնորոշվել ձեր ճանապարհորդության ընթացքում։

 

Արշավներ և զբոսաշրջություն

  • HIKEArmenia– Բացահայտեք քայլարշավային երթուղիները Հայաստանի ողջ տարածքում։
  • Visit Yerevan– Երևանի քաղաքապետարանի պաշտոնական զբոսաշրջային հավելված։
  • Yerevan Card Tourist Pass– Թանգարանների մուտք, ճաշարանների զեղչեր և մետրոյի ճանապարհածախս՝ մեկ քարտում։
  • Visit Gyumri– Հիանալի ուղեցույց դեպի Հայաստանի մշակութային մայրաքաղաք։
  • Yerevan Events - Ծանոթացեք Երևանի տարբեր միջոցառումներին ու փառատոներին։
  • Tomsarkgh.am - Երևանի բոլոր միջոցառումները մեկ հարթակում։

 

Տրանսպորտ և նավիգացիա

  • Yandex Maps - Հուսալի նավիգացիոն հավելված։
  • A2B. Yerevan Public Transport - Երևանի ամբողջ հանրային երթուղիների ցանկը մեկ տեղում։
  • GG | Yandex Taxi - Հիմնական տաքսի ծառայության հավելվածները Հայաստանում։
  • Yerevan Ride - Հեծանիվների վարձույթ։
  • T-armenia.com - Օգտակար հավելված՝ Երևանում և ողջ երկրում հասարակական տրանսպորտի ժամանակացույցի, փոխադարձ կայարանների և կանգառների գտնվելու վայրերի մասին։

Սննդի առաքում

  • Glovo, YandexEats - fսննդի առաքման հարթակներ։

 

Դրամական ներքին փոխանցումներ

  • Idram - վճարային համակարգ Հայաստանում։
  • Easywallet - արագ և անվտանգ առցանց վճարումներ։

 

Դրամական միջազգային փոխանցումներ

  • Ria Money Transfer
  • Xoom by PayPal
  • MoneyGram 
  • Apple Pay 

 

Հայոց լեզու և թարգմանություն

  • AYOlingo - խոսակցական հայերենի առօրյա արտահայտություններին հեշտ ու արագ ծանոթանալու հարմար հավելված։
  • Yandex Translate 
  • Google Translate 

Օգտակար խորհուրդներ ճանապարհորդներին

Ահա մի քանի զվարճալի և օգտակար խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ առավելագույնս վայելելու ձեր ճանապարհորդությունը։

-

Ինչպե՞ս շնորհակալություն հայտնել հայերենով։ Պարզապես ասեք՝ «շնորհակալություն»։ Հիշե՛ք, որ կարճ ու մտերմիկ՝ «մերսի»-ն էլ լիովին ընդունելի է։

Հայաստանում կյանքն ուշ է սկսվում։ Խանութներն ու սրճարանները բացվում են սովորաբար առավոտյան 10-ից հետո։

«Ջան»-ը, այսինքն՝ սիրելին, սիրալիր ու ջերմ վերաբերմունք արտահայտող բառ է։ Այն հաճախ կլսեք հայերի խոսքում։

Երևանի փողոցներում տեղադրված փոքրիկ ցայտաղբյուրները «պուլպուլակ» են կոչվում։ Դրանցից հոսում է սառը, մաքուր և, իհարկե, անվճար քաղցր ջուր։ Պուլպուլակներն այնքան հայտնի են Հայաստանում, որ նույնիսկ հատուկ հավելված կա՝ լավագույն պուլպուլակները գտնելու համար։

Մրգասերների համար Հայաստանը իսկական դրախտ է։ Փողոցային տաղավարներում կգտնեք գյուղերից բերված թարմ մրգեր, որոնք աճեցվել են բնական պայմաններում՝ առանց հավելումների։ Ահա ևս մեկ պատճառ՝ միշտ ձեզ մոտ կանխիկ գումար պահելու համար։

Հայաստանը առաջին երկիրն է, որ 301 թվականին քրիստոնեությունը հռչակել է որպես պետական կրոն։ Այցելե՛ք դարավոր վանքերն ու եկեղեցիները՝ անցյալը սեփական աչքերով տեսնելու համար։

Ճաշարաններում ընդունված է թողնել 10% թեյավճար։ Եթե գոհ եք սպասարկումից, եղե՛ք առատաձեռն ու ժպիտ պարգևե՛ք։

Հայկական շուկաներում սակարկելը սովորական երևույթ է, այնպես որ՝ մի՛ ամաչեք ի գործ դնել բանակցելու ձեր հմտությունները։