
Things to Do
NATURE & ADVENTURE
Էքստրեմալ մարզաձևեր
Էքստրեմալ
Հայաստանը քեզ կպարգևի անհրաժեշտ ադրենալինը։
Բացահայտի՛ր Հայաստանի ոգին։
Հայաստանից հեռանալուց հետո այն դեռ երկար կմնա ձեր հիշողության մեջ։ Գալ այստեղ՝ նշանակում է սնուցել ձեր արկածասեր հոգին և ամբողջությամբ վայելել բնության բոլոր պարգևները։ Վեյքբորդ, ջրադահուկ, ջետ սկի Կովկասի ամենամեծ լճում կամ պարզապես նավակով զբոսանք՝ գեղատեսիլ տեսարանները վայելելու համար։
01
Ջրային մարզաձևեր Սևանա լճում
Վեյքբորդ, ջրադահուկ, ջետ սկի Կովկասի ամենամեծ լճում, կամ պարզապես նավակով զբոսանք՝ վայելելով գեղատեսիլ տեսարանը։ Սևանում միշտ ավելի զով է, այնպես որ այցելության լավագույն ժամանակը հուլիսն ու օգոստոսն են։
02
Պարապլաներիզմ Հատիսի լեռում
Մի շարք ընկերություններ առաջարկում են պարապլանով թռիչքներ, որոնց մեծ մասի մեկնարկային կետը գտնվում է Երևանի մոտ, ինչն էլ այս արկածախնդիր փորձառությունը դարձնում է և՛ հարմար, և՛ անմոռանալի։
03
Զիփլայնինգ
Թռչե՛ք Ծաղկաձորի գեղեցիկ հովտի վրայով, Երևանին մոտ գտնվող Հրազդանի կիրճի կամ Ենոքավանի խիտ անտառներով։ Հայաստանում զիփլայնի տարբեր հմտությունների սիրահարների համար կան բազմաթիվ հետաքրքիր վայրեր։ Հանգստացի՛ր ու վայելի՛ր ազատ թռիչքը։
04
Օդապարիկով թռիչք Գառնիում
Ուզու՞մ եք Հայաստանը բարձունքից տեսնել։ Եթե բարձրությունից չեք վախենում, օդապարիկով բարձրացե՛ք մինչև 1000 մետր և վերևից վայելե՛ք շլացուցիչ բնապատկերները, այդ թվում՝ Արարատ լեռան ամենագեղեցիկ տեսարաններից մեկը։
05
Ռաֆթինգ Դեբեդ գետում
Հայաստանում ամենահետաքրքիր արկածներից մեկը սպասում է ձեզ Դեբեդ գետում, որը գտնվում է Երևանից հյուսիս՝ մոտ երեք ժամ հեռավորության վրա։ Գետը սկզբում խաղաղ ու հանգիստ է, սակայն հոսանքներն ուժգնանալով ավելի ինտենսիվ են դառնում։ Ռաֆթինգի ամբողջ ընթացքը տևում է ավելի քան երեք ժամ։ Կան ընկերություններ, որոնց ծրագրում ներառված է նաև Երևանից տեղափոխման ծառայությունը։
06
Բանջի ջամփինգ Դժոխքի ձորում
Երևանից ընդամենը մեկ ժամ հարավ՝ Հայաստանի գինու տարածաշրջանի ուղղությամբ, կգտնեք հայտնի Դժոխքի ձորը։ Այստեղ կա զբոսաշրջային արահետ, հիասքանչ տեսարաններ, իսկ համարձակ այցելուների համար՝ արկածախնդիր հնարավորություն․ կապե՛ք ամրագոտին, լսե՛ք զբոսավարի կարճ, բայց անվտանգության համար խիստ անհրաժեշտ հրահանգները և նետվե՛ք։ Վայելե՛ք 65 մետր բարձրությունից ազատ անկման խենթ հաճույքը։
07
Ժայռամագլցում Նորավանքի կիրճում
Նորավանքի կիրճը հայտնի է իր կտրուկ կրաքարե և տուֆային ժայռերով, որոնց միջով անցնում է ճանապարհը։ Սա ժայռամագլցողների համար հիանալի վայր է՝ հեշտ հասանելիությամբ։ Մագլցման մեկնարկային կետը մեքենայից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա է։ Գետը և խիտ բուսականությունը հիասքանչ միջավայր են ապահովում մագլցման սիրահարների համար։
08
Փադլբորդինգ Ազատի ջրամբարում
Ազատի ջրամբարը գտնվում է Արարատի մարզում և դարձել է զբոսաշրջիկների, արշավորդների և ձկնորսների սիրելի վայրերից մեկը։ Այստեղ նաև մեծ տարածում է գտել փադլբորդինգը։ Կարճատև ուսուցումից հետո կարող եք հեշտությամբ սովորել այս մարզաձևը և անցկացնել 2–3 ժամ ջրամբարի վրա՝ վայելելով այս յուրահատուկ և հաճելի փորձառությունը։
09
Լեռնահեծանվային երթուղի Գեղամա լեռնաշղթայում
Վայելե՛ք այս 40 կմ երկարությամբ երթուղին Կոտայքի մարզում՝ Երևանից մեկ ժամից էլ պակաս հեռավորության վրա։ Այն համարվում է միջին բարդության ճանապարհ և հիանալի վայր լեռնային հեծանվորդների համար։ Անտառներում թաքնված այս արահետում կարելի է վայելել բնության անդորրը՝ հեռու մարդաշատ վայրերից։ Շտապե՛ք վայելել այն, քանի դեռ չի բացահայտվել բոլորի համար։
Experiences
Կիսեք ձեր կարծիքը