logo
image

Things to Do

CULINARY SCENE

Այգուց մինչև ձեր սեղանը

Այգուց

Վայելք, որը չպետք է բաց թողնել

Այգուց՝ անմիջապես ձեր սեղանին

Եթե ուզում եք ճանապարհորդել «թաքնված արահետներով», ապա բացահայտե՛ք Հայաստանի յուրահատուկ «այգուց մինչև ձեր սեղանը» սնունդի մշակույթը՝ ուր էլ որ լինեք։ Հայաստանը հայտնի է իր թարմ մթերքով՝ բանջարեղենով, մսով և կաթնամթերքով։

Համի գաղտնիքը սնունդի թարմության մեջ է։ Սեզոնային թարմ բանջարեղեն՝ լոլիկ, վարունգ, սմբուկ, կծու պղպեղ, դրանց կողքին կանաչ արոտավայրերում ազատ արածող պարարտ գառան, տավարի, հավի կամ խոզի միս՝ ածուխի մանղալի վրա խորովված, որոնց համը կլրացնեն հայկական սննդարար խոտաբույսերը՝ կովկասյան ռեհանը, մաղադանոսը, կանաչ սոխն ու թարխունը։ Հայաստանի «այգուց մինչև ձեր սեղանը» այն վայելքն է, որը չպետք է բաց թողնել։

Հայկական սեղանը սովորաբար ավարտվում է թարմ մրգերով (ծիրան, տանձ, դեղձ և նռան հատիկներ), տեղական պանրով և գյուղական մեղրով, որոնք սովորաբար գալիս են հենց տան բակից։ Վայելե՛ք ու համոզվե՛ք ինքներդ։

Հյուրատներ

Հայաստանի գրեթե յուրաքանչյուր քաղաքում և գյուղում կգտնեք ընտանեկան հյուրատներ, որոնք մատչելի գներով ձեզ կառաջարկեն տարբեր հարմարություններ և սենյակներ։ Դրանք կարելի է համեմատել BnB-ի հետ, սակայն ավելի անմիջական և ջերմ միջավայրում։

Այս հյուրատները սովորաբար ունեն նաև իրենց ճաշարանը, որը շատ հաճախ վարում են տան տիկինները՝ մատուցելով համեղ հայկական ավանդական ուտեստների տեսականի։ Շատ ճանապարհորդներ նշում են, որ կարոտում են իսկական տնային ուտեստների համը։ Ուրախությամբ վստահեցնում ենք՝ Հայաստանում այդ խնդիրը հաստատ չեք ունենա։

Գաստրո բակեր

Ի՞նչը կարող է գերազանցել խաղաղ գյուղական կյանքին, գյուղացիների անկեղծ հյուրասիրությանը, ախորժաբեր ու թարմ ուտեստներին, օրգանական մթերքին, տնային գինուն ու օղուն և այն քաղցր հուշերին, որոնք հավերժ կմնան ձեզ հետ ու ձեր սրտում։ Հայաստանի գաստրո բակերը սփռված են երկրի տարբեր քաղաքներում ու գյուղերում՝ Հայաստան այցելող հյուրերին հնարավորություն տալով ծանոթանալու իսկական տեղական խոհանոցին։

Այս գաստրո բակերը սովորաբար առանձնանում են իրենց մարզին բնորոշ հիմնական ուտեստով կամ մթերքով, օրինակ՝ Սիսիանում՝ կապույտ պանիր, Տաթևում՝ մեղր, Սևանում՝ թարմ իշխանով պատրաստված ուտեստներ։ Այստեղ ճանապարհորդները կարող են մասնակցել վարպետության դասերի՝ սովորելով պատրաստման նրբությունները (և տուն վերադառնալիս հիացնել նաև ընկերներին)։ Եվ իհարկե, ամեն ինչ ուղեկցվում է տնային գինու առատ հյուրասիրությամբ։

Ճաշարանային մշակույթը քաղաքում

«Այգուց մինչև ձեր սեղանը» մշակույթը չի շրջանցել նաև Հայաստանի խոշոր քաղաքները։ Երևանում օրեցօր ավելանում են այս գաղափարով և համտեսի հատուկ ճաշացանկով ռեստորաններ՝ տարբեր գնային առաջարկներով։ Վերջին տարիներին զարգացում ապրող և Երևանի աշխույժ ու ժամանակակից մթնոլորտին մրցակցող Գյումրին ևս արդեն ունի իր առաջին «այգուց մինչև սեղան» ռեստորանները, որտեղ հատկապես աչքի է ընկնում տեղական ձկնկիթի բուծումն ու մշակումը։

Նույնիսկ ավելի հեռավոր մարզերում գտնվող ռեստորանները միջազգային համբավ են ձեռք բերել իրենց նորարարական խոհանոցով՝ գրավելով համաշխարհային մակարդակի խոհարարների ուշադրությունը, ինչպիսիք են Էնթոնի Բուրդենը և Մեդս Ռեֆսլունդը, կամ հայտնվելով Forbes-ի «2021 թվականի 10 սիրելի ռեստորանների» ցուցակում։ Հայկական «այգուց մինչև սեղան» մշակույթը խոհարարական այն փորձառությունն է, որը պարզապես չպետք է բաց թողնել։